Լևոն Քոչարյանն ու Տիգրան Պարսիլյանը երդվեցին՝ ստանձնելով ԱԺ պատգամավորի լիազորությունները
Տիգրան Պարսիլյանն ու ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, Ազգային ժողովում երդվեցին՝ անցնելով պատգամավորական լիազորությունների կատարմանը։
«Երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս, պահպանել ՀՀ Սահմանադրությունն ու օրենքները, նպաստել ՀՀ ինքնիշխանությանն ու շահերի պահպանմանը։ Անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության, համամարդկային արժեքների պահպանման համար»,–երդվեցին պատգամավորները։
Տիգրան Պարսիլյանը լրացրեց ԱԺ «Քաղաքացինական պայմանագիր» խմբակցության, Լևոն Քոչարյանը՝ «Հայաստան» խմբակցության շարքերը։
ՔՊ ցուցակից պատգամավորական տեղը թափուր էր մնացել Մաթևոս Ասատրյանի մահվան պատճառով, իսկ «Հայաստան» խմբակցությունում տեղ էր ազատվել, երբ Արմեն Չարչյանը վայր էր դրել մանդատը, իսկ նախընտրական ցուցակով հերթական համարներ, պատգամավորի թեկնածուներ Միհրդատ Մադաթյանը, Անժելա Նալբանդյանը և Գերասիմ Վարդանյանը ինքնաբացարկի դիմումներ էին ներկայացրել: Ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուն Լևոն Քոչարյանն էր։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ նոյեմբերի 6–ին Քոչարյանը ԱԺ «Հայաստան» խմբակցությունից մանդատ ստացավ, ապա ազատ արձակվեց կալանավայրից։
Լևոն Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել այն մասով, որ սեպտեմբերի 22-ին խաղաղ ցույցի ժամանակ նա չի կատարել կարմիրբերետավորների` ճանապարհը բացելու օրինական պահանջը և բռնություն է գործադրել ոստիկանության ծառայողների նկատմամբ, այնինչ նույն օրը Լևոն Քոչարյանին բերման ենթարկելիս իրավապահները այնպես են հարվածել նրան, որ փակ գանգուղեղային վնասվածք է ստացել։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-20 05:52
Артисты Большого театра (Москва) и Мариинского театра (Санкт-Петербург) выступят в парке имени Туманяна в Ереване. Об этом сообщает мэрия столицы.
-
2025-05-20 05:48
«Зангезурский коридор соединит Турцию и страны тюркского мира». Об этом заявил министр транспорта и инфраструктуры Турции Абдулкадир Уралоглу.
-
2025-05-20 05:42
В Баку прошло очередное заседание так называемого "суда" над пленными лидерами Нагорного Карабаха. В рамках процесса был допрошен бывший президент Арцаха Бако Саакян.
-
2025-05-20 05:39
Последние "баталии" в Национальном собрании Армении – включая нецензурные оскорбления и рукоприкладство – укладываются в логику предвыборной борьбы. Об этом в беседе со Sputnik Армения заявил политтехнолог Виген Акопян, комментируя инцидент между депутатами правящей фракции и оппозиционного блока "Айастан" на прошлой неделе.