Լուիս ՄՈՐԵՆՈ ՕԿԱՄՊՈ․ ԱԼԻԵՎԻՆ ՓՈՂ ՏԱԼԸ ՆՈՒՅՆՆ Է, ԻՆՉ ՍԱԴԱՄ ՀՈՒՍԵՅՆԻՆ ՓՈՂ ՏԱԼԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին գումար տրամադրելը հավասարազոր է Սադամ Հուսեյնին գումար տրամադրելուն: Alpha News-ի փոխանցմամբ՝ նման կարծիք է հայտնել Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն՝ ելույթ ունենալով Լոս Անջելեսում 2023 թվականի սեպտեմբերին արցախցիների դեմ Ադրբեջանի իրականացրած երկրորդ ցեղասպանությունից փրկվածներին նվիրված մամուլի ասուլիսում։
«Եթե դուք կարդաք Սամանթա Փաուերի գիրքը, ապա կիմանաք, որ ԱՄՆ-ը 1980-ականներին փող է ուղղել Սադամ Հուսեյնին։ Ինչո՞ւ, քանի որ նա Իրանի թշնամին էր: Դա տեղի է ունենում անընդհատ: Կարծում եմ՝ Պետդեպարտամենտում կամ վարչակազմերում մարդիկ կարծում են, որ Ցեղասպանությունն աննշան, ոչ այնքան կարևոր բան է։ Նրանք կենտրոնանում են իրենց կարճաժամկետ շահերի վրա, ինչպիսիք են Իրանի վրա հարձակումը: Մենք դասեր չենք քաղում։
Սադամ Հուսեյնին աջակցելու գինը երկու պատերազմներն էին։ Մենք դա չենք հասկանում։ Ես երբեք պաշտոնապես չեմ ուսումնասիրել միջազգային հարաբերությունները և չեմ կարող հավատալ, թե որքան պարզունակ կարող է լինել միջազգային հարաբերությունների վերլուծությունը: Ինչպես չես կարող հասկանալ, որ Ալիևին փող տալը հավասարազոր է Սադամ Հուսեյնին փող տրամադրելուն: Մենք սխալներից չենք սովորում», — ընդգծել է Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.
-
2025-06-07 15:13
Кандидат в премьер-министры от фракции Национального собрания «Честь имею» Давид Амбарцумян пишет: