Զինված ուժերում այս տարվա 10 ամիսներին մահացել է 74 զինծառայող, ավելացել է ինքնասպանությունների թիվը
Պաշտպանության նախարարությունը շարունակում է թաքցնել զինված ուժերում զոհերի, ինքնասպանությունների ու սպանությունների թիվը։
Այս տարվա հոկտեմբերի 30-ին Panorama.am-ը տեղեկատվություն ստանալու հարցում էր ուղարկել պաշտանության նախարարություն, որտեղ ներառված էին հետևյալ հարցերը.
1. 2023 թ. հունվար-հոկտեմբերի 30-ն ընկած հատվածում ՀՀ ԶՈՒ քանի՞ զինծառայող է մահացել։
2. 2022 թ. հունվար- հոկտեմբերի 30-ն ընկած հատվածում մահացած զինծառայողներից քանի՞սն են ժամկետային։
3. 2023 թ. հունվար- հոկտեմբերի 30-ն ընկած հատվածում մահացած զինծառայողներից քանի՞սն են զոհվել մարտական հերթապահություն իրականացնելիս, քանի՞սը՝ խաղաղ պայմաններում, ոչ կանոնադրական հարաբերությունների հետևանքով։
4. Մահացած զինծառայողներից քանի՞սն են ինքնասպանություն գործել։
5. 2023 թ. հունվար- հոկտեմբերի 30-ն ընկած հատվածում վարժական հավաքների քանի՞ մասնակից է մահացել։ Խնդրում եմ նշել նաև մահվան պատճառների վիճակագրությունը։
6. Ի՞նչ է անում ՊՆ-ն կանխելու զինծառայողների մահվան դեպքերը։
Երկու շաբաթ անց՝ նոյեմբերի 13-ին ՊՆ գլխավոր քարտուղար Հ. Բատիկյանի ստորագրությամբ խմբագրությունը ստանում է պատասխան, որտեղ մասնավորապես ասված է.
«ՀՀ զինված ուժերում հրազենային վիրավորման հետևանքով զինծառայողների մահվան դեպքերի վերաբերյալ ՀՀ պաշտպանության նախարարությունը տարածել է պաշտոնական հաղորդագրություններ։
Արտակարգ դեպքերի, իրավախախտումների կանխարգելման նպատակով ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարության, զորամիավորումների և զորամասերի հրամանատարության, ինչպես նաև ռազմական ոստիկանության ղեկավարության կողմից ամենօրյա ռեժիմով իրականացվում են պրոֆիլակտիկ-կանխարգելիչ միջոցառումներ»։
Ըստ էության, ոչինչ չասող, ընդհանուր պատասխան, որը կարելի էր տալ մի քանի րոպեում, ոչ թե 14 օրում և կարող էր տալ ցանկացած գերատեսչություն ուղղված հարցերի վերաբերյալ։
Panorama.am-ի հետ զրույցում ՀՔԱՎ Վանաձորի գրասենյակի պաշտպանության և անվտանգության բնագավառի նկատմամբ քաղաքացիական վերահսկողության բաժնի համակարգող Նազելի Մովսեսյանը նշեց՝ նախարարությունը տարածում է հաղորդագրության մահվան այն դեպքերի վերաբերյալ, որոնք համարվում են ծառայության հետ կապված։
Գրասենյակը պետական մարմիններին՝ ՊՆ, Գլխավոր դատախազություն ուղղված հարցումների, ԶԼՄ-ներում տեղ գտած հրապարակումների արդյունքում ամփոփել է, որ այս տարվա հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում զինված ուժերում 74 զինծառայող է մահացել։
«Սեպտեմբերի դրությամբ պետական կառույցների ստացած պաշտոնական թվերի համաձայն, ԶՈւ-ում գրանցվել է մահվան 72 դեպք։ Եթե ներկայացնենք ըստ պատճառների, ապա մարտական պայմաններում՝ հրադադարի խախտման հետևանքով զոհվել է 19 զինծառայող, մահվան 55 դեպքերն արձանագրվել են ոչ մարտական պայմաններում»,-ասաց Ն. Մովսեսյանը։
Համեմատության համար գրասենյակից ներկայացրեցին, որ նախորդ տարվա հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում արձանագրվել է մահվան 56 դեպք, որից 14-ը՝ մարտական պայմաններում, 42-ը՝ ոչ մարտական։
«Այսինքն, 2023 թվականին ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի թիվն ավելացել է 31 տոկոսով։ Սա պայմանավորված է հունվարին Ազատ գյուղի կացարանում տեղի ունեցած հրդեհով, որի հետևանքով մահացան 15 զինծառայողներ։ Սա ցույց է տալիս, որ մեծ խնդիր կա անվտանգության կանոնների պահպանության համապատասխան ենթակոռւցվածքների բացակայության հետ կապված»,-նշեց նա։
Պաշտպանության և անվտանգության բնագավառի նկատմամբ քաղաքացիական վերահսկողության բաժնի համակարգողը մտահոգիչ է համարում ինքնասպանության հետևանքով մահվան դեպքերը. «Այս տարվա ընթացքում արդեն իսկ ունենք ինը դեպք, որոնք որակվել են ինքնասպանություն, մինչդեռ 2022-ի ողջ ընթացքում գրանցվել էր վեց դեպք։ Սա շատ լուրջ խնդիր է,բանակում ոչ կանոնադրային հարաբերությունների հետևանք։ Նման գործերը պետք է համապատասխան քննության ենթարկվեն, մինչդեռ վիճակագրությունը ցույց է տալիս, որ դեպքերը շարունակվում են, թիվն ավելի մեծանում է, ցավոք սրտի»։
Այս տարվա առաջին տասն ամիսների ընթացքում ծառայակից ընկերոջ կողմից դիտավորյալ սպանության երեք դեպք է գրանցվել, 2022-ին ողջ տարվա ընթացքում է սպանության երեք դեպք գրանցվել։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-19 21:52
Коллектив компании "Электрические сети Армении" выражает свою полную поддержку и солидарность с предпринимателем, владельцем компании Самвелом Карапетяном. Об этом говорится в заявлении компании "Электрические сети Армении" и профсоюзной организации. Ранее премьер-министр Армении Никол Пашинян заявил, что те сотрудники "Элсетей" которые откажутся подчиниться незаконным указаниям и сообщат об этом правоохранителям, дадут конкретные показания, будут защищены государством. И после национализации "Элсетей" эти люди продолжат там работать. Лица же, которые станут принуждать к участию в акциях, будут привлечены к уголовной ответственности.
-
2025-06-19 19:39
Второй президент Армении Роберт Кочарян назвал национальным позором уголовное дело и арест бизнесмена, владельца ГК "Ташир" Самвела Карапетяна.
-
2025-06-19 19:37
Вмешательство США в противостояние между Ираном и Израилем вызовет расширение географии конфликта и приведет к новой опасной эскалации. Об этом заявил официальный представитель Кремля Дмитрий Песков, передает «Известия».
-
2025-06-19 19:36
Иран нанес удары по "военным целям" и "промышленным центрам, связанным с военной промышленностью" в Хайфе и Тель-Авиве. Об этом говорится в заявлении Корпуса стражей исламской революции (КСИР, элитные подразделения ВС) Ирана.