Միհրան ՊՈՂՈՍՅԱՆ․ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՆ ԱՐՁԱՆԱԳՐԵԼ Է՝ ԳՐԻԳՈՐԻ ԽԱՉԱՏՈՒՐՈՎԻՆ ԱՆՀԻՄՆ ԵՆ ՄԵՂԱԴՐՈՒՄ
Փաստաբան Միհրան Պողոսյանը գրել է․
«Դատական համակարգի պերճանքն ու թշվառությունը...
2 օր առաջ ստացել ենք Գրիգորի Խաչատուրովին կալանքի տակ պահելու 15.05.2023թ-ի որոշման դեմ ներկայացված բողոքի կապակցությամբ ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի 20.09.2023թ-ին կայացված որոշումը (այո, այո դուք չեք սխալվում, բողոքը ներկայացվել է մայիսին, որոշումը կայացվել է սեպտեմբերի 20-ին, իսկ պաշտպանության կողմին է տրամադրվել նոյեմբերին, ինչով կրկին անգամ խախտվել է Խաչատուրովի արդյունավետ դատական պաշտպանության իրավունքը) ...
Եթե կարճ ամփոփենք Վերաքննիչ դատարանի որոշումը, ապա վերջինս արձանագրել է, որ Խաչատուրովին անհիմն են մեղադրում «փողերի լվացման» մեջ, սակայն նա պետք է մնա կալանքի տակ, քանի որ «այդպես է պետք» (հետաքրքիր է՝ ու՞մ է պետք կամ կարող եք լրացնել սեփական դատողություններով)։
Չորեքշաբթի օրը՝ 15.11.2023թ-ին, ժամը 15։00-ին ՀՀ հակակոռուպցիոն դատարանում շարունակվելու է Գրիգորի Խաչատուրովի «գործի» քննությունը, և անպայման քննարկման առարկա է դարձվելու առանց «հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկածի» կալանքի տակ գտնվելու իրավաչափության հարցը...
Հ. Գ. Արդեն 4 օր է, ինչ ՀՀ հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանում է գտնվում 04.10.2023թ-ի որոշման դեմ ներկայացված վերաքննիչ բողոքը, սակայն ՀՀ դատական դեպարտամենտի տելեգրամյան օպերատիվ ալիքը չի հայտնում գործի չմակագրման պատճառները (դե երևի կրկին այդպես է պետք...)»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-22 16:33
Президент США Дональд Трамп принял решение о выходе США из ЮНЕСКО. Об этом заявили в Белом доме.
-
2025-07-22 16:31
Свекрови бывшего мэра Эчмиадзина Дианы Гаспарян — Рузанне Асатрян, предъявлено обвинение в отмывании денег. Об этом сообщает издание ArmLur.am.
-
2025-07-22 16:29
По данным 24News, сразу после возвращения из отпуска, в четверг, премьер-министр Никол Пашинян отправится в Алтайский край Российской Федерации, где у него запланирована встреча с премьером РФ Михаилом Мишустиным.
-
2025-07-22 16:28
Давайте зафиксируем: между Anglo Asian Mining и Кашенским месторождением стоял Арцах и 120 тысяч армян Арцаха. Для того чтобы добраться до меди, нужно убрать с пути два этих препятствия.