Последние новости

«ԱՐԵՎՄՏՅԱՆ ԱԴՐԲԵՋԱՆ»՝ ԱՐՑԱԽԻ ՓՈԽԱՐԵ՞Ն

Ալիևն ու Փաշինյանը ձգտում են փոխել տարածաշրջանի քաղաքական բառապաշարը

Սեպտեմբերի 29-ին՝ հայ ժողովրդի պատմական ողբերգության ամենասարսափելի օրերին, Փաշինյանի խոսնակը ուղիղ եթերում ցինիկաբար ներողություն խնդրեց «Արցախ» բառի համար՝ «շտկելով» այն «Լեռնային Ղարաբաղ»-ի: Դավաճան ոհմակի անդամները, ինչպես հայտնի է, ոչինչ հենց այնպես չեն անում. ամեն ինչ հանգամանորեն մտածված է և հստակ նպատակ ունի։ Մտահղացումը կատարողները թերևս կարող են հմուտ կամ ապաշնորհ լինել, և տվյալ դեպքում Չոլկա Նազիկ մականունով Բաղդասարյանը ծայրաստիճան վատ կատարեց իր շեֆի առաջադրանքը. նրա «պատահական սխալմունքի» արհեստականությունը բառացիորեն աչքի էր զարնվում՝ լոկ ընդգծելով նպատակադրման բացառիկ նսեմությունը։

Իրականում ՀՀ օկուպացիոն իշխանությունները վաղուց, իսկ հատկապես Արցախի հանցավոր հանձնման վերջին փուլից և նրա ժողովրդի ապոկալիպտիկ գաղթից հետո, չեն թաքցնում, որ հայկական հինավուրց երկրամասի պատմական անվանումն իրենց համար այսուհետ տաբու է: Կապիտուլյանտի և նրա թիմակիցների բառապաշարում «Արցախ» բառն ամբողջությամբ փոխարինված է «Լեռնային Ղարաբաղ»-ով, ինչը չի կարող զուգահեռներ չառաջացնել Բաքվի քաղաքականության հետ։

Խոսքը ոչ միայն ղարաբաղյան (արցախյան) խնդրի մասին հիշատակումն անգամ բացառելու Ալիևի մոլի մտադրության մասին է, այլև տարածաշրջանային և միջազգային քաղաքական բառապաշարից հայկական մարզի պատմական անվանումն արմատախիլ անելու։ Ավելին, վերջին ամիսներին հստակ նկատվում է «Արցախ» բառի և նրանում բովանդակվող հասկացությունների իմաստային ու արժեքային ողջ վիթխարի համալիրի նենգափոխման միտում «Արևմտյան Ադրբեջան» անվանյալ կեղծ քաղաքական առասպելի։ Նպատակն ակնհայտ է, և դժվար թե արժե բացատրել այն։ Սակայն ընդգծենք այս նողկալի գործընթացի մեկ այլ տեսանկյուն, զազրելի մտադրության իրականացմանը ամենաակտիվ կերպով մասնակցում է Հայաստանի դե ֆակտո ղեկավարությունը։

«Արցախ» բառի օգտագործումից պաշտոնատար անձանց և մերձիշխանական ծառայանու սուսուփուս հրաժարումը դրա վառ օրինակն է։ Իսկ Չոլկա Նազիկի զավեշտալի ներողությունը կոչված էր ցույց տալու այդ հրաժարումը վարչապետի ներկայացուցչի մակարդակով։ Ամենևին էլ պատահական չեն փորձագետներն ու ԶԼՄ-ները լրջորեն հարց տալիս, թե ե՞րբ է դա արվելու պաշտոնապես, քանզի, ինչպես վաղուց արդեն պարզ է, դավաճանների ոհմակի ստորությունը պարզապես չափ ու սահման չունի։

Միաժամանակ ընթանում է «Արևմտյան Ադրբեջան» կոչեցյալ առասպելի եռանդագին շրջանառում։ Ցուցանշական է, որ Ալիևի կողմից մեկնարկը տրվել է անցած տարվա դեկտեմբերին՝ Արցախի Հանրապետության շրջափակումն սկսելուց անմիջապես հետո։ Հենց այն ժամանակ էլ Բաքվի մամուլը փուլ առ փուլ ուրվագծում էր «նախագծի» առաջմղման ծրագրերը, ամենևին չթաքցնելով, որ դրա վերջնական նպատակը Հայաստանի ամբողջ տարածքի զավթումն է։

Այսօր «Արևմտյան Ադրբեջանի» մասին խոսվում է ոչ միայն որպես «համայնքի». նույն այդ «համայնքը» դեմ է տրվում Հայաստանին որպես երկխոսության կողմ՝ այն զուգահեռով, որ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցային գործընթացի 26 տարիների ընթացքում Արցախի Հանրապետությունը եղել է փաստացի և լիիրավ բանակցային կողմ: «Համայնքը» դիմում է միջազգային տարբեր կազմակերպությունների, այդ թվում՝ ԵԱՀԿ-ին և ԵԽ-ին, պահանջելով «անվտանգ և արժանապատիվ վերադարձ հայրենի հող»: Կոչեր են հնչում «սկսել Հայաստանից վտարված ադրբեջանցիների վերադարձի իրավունքների ապահովման ոլորտում Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման մոնիտորինգի ընթացակարգ»։

Այս գործընթացների շարքում տրամաբանորեն տեղավորվում է նաև ադրբեջանական հեռուստաալիքներից մեկի ֆիլմը, որը վերջերս մեծ սկանդալ հարուցեց Երևանի Կոնդ թաղամասում նկարահանված կադրերի պատճառով։ Չնայած բարձրացած աղմուկին, այդպես էլ չհաջողվեց ստանալ այն հարցի պատասխանը, թե «ո՞վ է Երևանում թույլտվություն տվել և կազմակերպել հակահայկական քարոզչական ֆիլմի մաս, իսկ ավելի լայն իմաստով՝ Արևմտյան Ադրբեջան «նախագծի» իրականացման հերթական քայլ դարձած նկարահանումները»։

Զառանցալից և պատմական ու իրավական որևէ հիմնավորումից զուրկ մտահղացման, որն արդեն ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի ողջ տարածքի նկատմամբ տարածքային անթաքույց նկրտումների ցայտուն բնույթ ունի: Մտահղացում, որը միանգամայն հասկանալի ու ակնկալելի է թուրքական դարավոր ռազմավարության ու մարտավարության համատեքստում և, ինչպես պարզվում է, սատարվում է փաշինյանական ռեժիմի կողմից եթե ոչ բացահայտ, ապա մի շարք հատկանիշներով՝ բավական առարկայական ու հետևողականորեն։ Կոնդում անցկացված վերոնշյալ նկարահանումները դրա հաստատումներից լոկ մեկն են։

Հայկական իշխանությունների արձագանքը Բաքվի զավթողական ծրագրերին, որոնք ոչ մի կերպ, մեղմ ասած, չեն տեղավորվում «հարաբերությունների կարգավորման» մեջ և հակասում են «խաղաղության պայմանագրի» բուն գաղափարին, առանձին խոսակցության թեմա է։ Այստեղ նշենք միայն, որ Փաշինյանն ինքը անցած տարվա ընթացքում առնվազն երկու անգամ արտահայտվել է այդ թեմայով, բայց երկու անգամն էլ նրա գնահատականը բացարձակ անհամարժեք է եղել Հայաստանի համար մահացու այն վտանգին, որ պարունակում է թուրքական նախագիծը։

Այսպես, մարտ ամսին, ելույթ ունենալով Միջազգային հարաբերությունների գերմանական խորհրդում, նա «Արևմտյան Ադրբեջան նախաձեռնությունը» անվանեց պարզապես... «տարօրինակ»։ Իսկ օրերս Փարիզում կրկին հիշատակեց այդ մասին՝ տեղնուտեղն էլ հայտարարելով, թե «դա չի սասանի մեր հավատարմությունը խաղաղության օրակարգին, և հուսով ենք Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիր ստորագրել առաջիկա ամիսներին»։

Իրավիճակի գնահատման այդպիսի անհամարժեքությունը վկայում է բնավ ոչ միայն ՀՀ իշխանությունների անձեռնհասության մասին. դա մենք վաղուց ենք «անցել»։ Ամեն ինչ շատ ավելի վատ է. դա բաց տեքստով արտահայտված և գիտակցված պատրաստակամություն է՝ ենթարկվելու Հայաստանի տարածքում «Արևմտյան Ադրբեջանի» ստեղծման ծրագրերին, հանուն «խաղաղության պայմանագիր» անվանյալ բաղձալի թղթի կտորի և դրա տակ իր ստորագրությունը դնելու Փաշինյանի մոլի ցանկության։

Այս հակահայկական մտադրությունների իրականացման նպատակները, մեթոդներն ու մեխանիզմները, անշուշտ, շատ ավելի խոր վերլուծության են արժանի։ Տվյալ դեպքում կարևոր է արձանագրել Բաքվի և Երևանի իշխանությունների կողմից համակարգվող և թուրքական ծավալապաշտական քաղաքականության հունի մեջ լիովին տեղավորվող գործընթացների ընդհանրությունն ու զուգահեռությունը. «Արցախ» բառի մեթոդական և հետևողական բացառումը քաղաքական բառապաշարից և դրա փոխարինումը «Արևմտյան Ադրբեջան»-ով:

Հարցը միայն այն է, թե թույլ կտա՞ արդյոք հայ ժողովուրդը մոռացության մատնել իր Հայրենիքի մի մասնիկի պատմական անունը, ինչը էապես կնշանակի վերջնական հրաժարում Արցախի վերադարձի գաղափարից: Ինչն էլ, ըստ էության, երիտթուրքերի ռեժիմի հակահայկական քաղաքականության կարևորագույն նպատակներից մեկն է։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • АРАБАТ НАГРАДИЛ АЗУЛЕ ЗА ТО, ЧТО ЮНЕСКО ЗАКРЫВАЕТ ГЛАЗА НА ВАНДАЛИЗМ АЗЕРБАЙДЖАНА
    2025-06-12 09:14

    «Генеральный секретарь ЮНЕСКО Одри Азуле награждена армянским "Орденом дружбы". Награду Азуле "за значительный вклад в укрепление и развитие сотрудничества между Арменией и ЮНЕСКО, а также защиту гуманитарных ценностей" вручил глава армянского МИД Арарат Мирзоян на встрече в Ницце. Собеседники обсудили вопросы, связанные с активным участием Армении в ЮНЕСКО, защитой культурного наследия в кризисных ситуациях и реализацией различных программ. Они коснулись программ по поддержке армян, насильственно перемещенных из Нагорного Карабаха», - говорится в сообщении, опубликованном на официальном сайте МИД РА.

  • ИНЦИДЕНТ С НЕСОВЕРШЕННОЛЕТНИМИ ИЗ ТЕХА: «ПОХИЩЕНИЯ НЕ БЫЛО». А ЧТО ЖЕ БЫЛО?
    2025-06-09 09:45

    В полдень 6 июня информационное поле взорвала новость о том, что в Сюникской области пропали двое несовершеннолетних жителей села Тех. Согласно сообщению Службы нацбезопасности Армении, 17-летние Карен Джангирян и Андрей Гягунц около 01:20 часов на территории, прилегающей к селу Аравус, заблудились и оказались на территории Азербайджана.

  • «СВЯЩЕННАЯ БОРЬБА» ДОЛЖНА СТАТЬ СВЯЩЕННОЙ БИТВОЙ: ФАЛЬСТАРТ НЕДОПУСТИМ
    2025-06-07 08:49

    «Внутренние работают по принципу «разделяй и властвуй», внешние – по принципу «разделяй, чтобы уничтожить». И работают очень синхронно и «грамотно». Пусть Господь ниспошлет нам мудрость и благоразумие, чтобы не подчиниться и не поддаться правилам этой игры, не стать невольным пособником врагов. Один из первых шагов – переход из эмоционального поля в область холодного рассудка», - написал священнослужитель Тер Нерсес Гарегин Асрян.

  • БОРЬБА ЗА АРМЕНИЮ ВСТУПАЕТ В РЕШАЮЩУЮ ФАЗУ: НАСТУПИТ ЛИ КАТАРСИС?
    2025-06-02 09:13

    "Пашинян окончательно присоединился к нашей кампании по выведению террористов в рясе на чистую воду», - так откровенно прокомментировал один из бакинских Телеграм-каналов ситуацию, сложившуюся в Армении после последних, мягко говоря, скандальных заявлений представителей властей. Слово «скандальный» в данном контексте действительно звучит слишком мягко, не отражая всей недопустимости и беспрецедентности сути, содержания, направленности и формы происходящего.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ