Սուրեն ՍԱՐԳՍՅԱՆ. ԱԿԱՆԱՏԵՍ ԵՂԱՆՔ ԱՆԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ԵՎՍ ՄԻ ԴՐՍԵՎՈՐՄԱՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Մենք բոլորս ականատես եղանք անարդարության ևս մի դրսևորման, ինչը ցավալի է»,-լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքագետ Սուրեն Սարգսյանը՝ մեկնաբանելով Նարեկ Մալյանի խափանման միջոց կալանքի ժամկետը երեք ամսով երկարացնելու վերաբերյալ դատավորի որոշումը։ Դատական նիստին մասնակցած Ս. Սարգսյանը կարծում է, որ Նարեկ Մալյանը «պատիժ»-ը կկրի շատ հանգիստ ու խաղաղ։
Քաղաքագետի կարծիքով կայացված որոշումն անարդար է, և ցավալի է, որ դա տեսնում են ոչ միայն Հայաստանի քաղաքացիները, այլև օտարերկրացիները։
«Հաշվի չառնվեցին միջազգային գործընթացները, պրակտիկան, փորձը։ Սա չափազանց վտանգավոր է ցանկացած հասարակության համար, որը փորձում է շարժվել դեպի առաջ, կառուցել ժողովրդավարություն»,-ասաց Սարգսյանը։
Նա նշեց, որ կսպասեն հետագա զարգացումներին, ներկա կլինեն հետագա նիստին։
Հիշեցնենք, որ դատավոր Սուսաննա Գզոգյանը որոշում կայացրեց Նարեկ Մալյանի կալանավորման ժամկետը երկարաձգել երեք ամիս ժամետով։
Դատական նիստը հետաձգվեց։ Հաջորդ նիստը կկայանա նոյեմբերի 24-ին ժամը 15։00-ին։
Մեղադրական եզրակացության համառոտ բովանդակության համաձայն, Նարեկ Մալյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հասարակության լայն զանգվածներին հասանելի «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր անհատական էջի միջոցով 2023թվականի սեպտեմբերի 19-ին «ուղիղ եթեր» հեռարձակման միջոցով, հարապարակել է տեսաձայնագրություն, որում փաստացի լուսաբանելով տվյալ պահին Երևան քաղաքի Հանրապետության հրապարակում տեղի ունեցող իրադարձությունները՝ հանդես է եկել ՀՀ-ում գրանցված և գործող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների թվից կուսակցության առաջնորդին սատարող անդամների հասցեին որակող բնույթի հայհոյանքներ տալու և նրանց հարազատների նկատմամբ քողարկված վիրավորական արտահայտություններ կատարելու հրապարակային խոսքով՝ այդ կերպ քաղաքական հայացքներով պայմանավորված՝ քարոզելով և հրահրելով ատելությու ու անհանդուրժողականություն անձանց հիշյալ խմբի նկատմամբ՝ միաժամանակ հանձն առնելով պարզել և տրամադրել վերջիններիս, նրանց հարազատների տվյալներն ու բնակության հասցեները, ինչպես նաև առաջնորդել՝ որոշակի գործողությունները կատարելու համար, որպիսի հրապարակային խոսքի փաստական իմաստն ընկալվել է մի շարք հասցեատերերի կողմից, ովքեր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կամ նրա առանձին անդամների նկատմամբ բռնություն գործադրելու առաջարկներով մեկնաբանություններ են թողել վերը նշված տեսաձայնագրության ներքո։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-15 19:51
Итальянские специалисты приступили к реставрации мозаики бань дохристианского храма Гарни – единственного сохранившегося в Армении греко-римского колонного храма. Об этом сообщает итальянское агентство ANSA.
-
2025-05-15 19:48
Президент Азербайджана Ильхам Алиев 15 мая по приглашению премьер-министра Республики Албания Эди Рамы и президента Совета Европейского союза Антонио Кошты отбыл с рабочим визитом в Тирану для участия в 6-м саммите «Европейского политического сообщества», передают азербайджанские СМИ.
-
2025-05-15 19:43
Губернатор Калифорнии Гэвин Ньюсом назначил Армена Тамзаряна помощником судьи Апелляционного суда штата, а Мелиссу Балоян – судьёй Верховного суда округа Фресно. Об этом сообщает Армянская ассоциация юристов.
-
2025-05-15 19:37
Индия и Пакистан договорились продлить режим прекращения огня до 18 мая. Об этом, как передает РИА Новости, заявил первый вице-премьер, глава МИД Пакистана Исхак Дар.