44-օրյա պատերազմի մասին պատմող ֆիլմը հաղթել է վավերագրական կինոյի Ամստերդամի փառատոնում
Վավերագրական կինոյի աշխարհի ամենահեղինակավոր կինոփառատոնում՝ IDFA-ում(Ամստերդամի վավերագրական ֆիլմերի փառատոն), Շողակաթ Վարդանյանի դեբյուտային «1489» ֆիլմի արժանացել է միանգամից 2` «Լավագույն ֆիլմ» և «FIPRESCI» մրցանակների։ Տեղեկությունը «Ֆեյսբուքի» իր էջում հայտնում է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանը։
Արցախյան 44–օրյա պատերազմի մասին պատմող ֆիլմի գլխավոր մրցանակի համար ժյուրիի ձևակերպումը հետևյալն է. «Ֆիլմը թափանցող լույս է, որը տեսանելի է դարձնում թաքնված վշտի վիթխարի ներքին աշխարհը` անտանելի բացակայությունից ստեղծելով շոշափելի ներկայություն։ Կինոն՝ որպես գոյատևման գործիք, թույլ է տալիս տեսնել այն, ինչը մենք նախընտրում ենք չտեսնել»։
Երիտասարդ հայ ռեժիսորի ստացած հաջորդ մրցանակը կինոքննադատները և կինոմամուլի մասնագիտական հեղինակավոր համաշխարհային ընկերակցությունը որակվել են որպես ֆիլմ, որը բացահայտում է մի սերնդի ձայնը, որը համերաշխ է տեսախցիկի հետ նույնիսկ իր ամենաինտիմ և խոցելի պահերին։ «Մենք հիացած ենք Շողակաթ Վարդանյանի դեբյուտային «1489» ֆիլմի ինքնավարությամբ և հզոր փորձառություն ստանձնելու ջանքով»,–ասել են կինոքննադատները:
Շողակաթ Վարդանյանի «1489» ֆիլմի անվանումը 44–օրյա պատերազմում նրա զոհված եղբոր՝ Սողոմոնի մարմնին տրված համարն է։ Տղան անհետ կորել էր 2020 թվականի հոկտեմբերին։ Երիտասարդ ռեժիսորը, օգտագործելով իր հեռախոսի տեսախցիկը, նկարահանել է եղբոր որոնման ողջ գործընթացը և փաստագրել այն փորձառությունները, որոնց միջով նա և իր ընտանիքը ստիպված էին անցնել:
Վեց ամիս անց եղբոր ոսկորները հայտնաբերվել են, սակայն պարզելու համար, թե արդյոք դրանք իսկապես Սողոմոնի մնացորդներն են, անհրաժեշտ է եղել ԴՆԹ թեստ անցկացնել։ Ընտանիքը ստիպված է եղել մեկուկես տարի սպասել արդյունքներին։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-25 21:03
Заявление Республиканской партии Армении.
-
2025-06-25 20:57
В суд направлены ходатайства о применении в отношении 16 человек меры пресечения в виде ареста. Об этом Новости Армении – NEWS.am сообщили в пресс-службе Следственного комитета Армении.
-
2025-06-25 19:48
Лидер движения «Священная борьба» Баграт Галстанян и его сторонники находятся в суде.
-
2025-06-25 19:43
Происходящие в данный момент в Армении процессы – это очередное проявление борьбы властей против инакомыслящих с применением инструментов правоохранительной системы.