Последние новости

ՏԵՌՈՐԸ՝ ՈՐՊԵՍ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՆՈՐ ԶԻՋՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱԲԱՆ

Հոկտեմբերի 27-29-ին փողոցային անկարգություններին մասնակցելու համար ձերբակալվել են 16-ամյա արցախցիներ Սամվել Միրզոյանը, Մխիթար Օհանջանյանը, Մանվել Պողոսյանը, Գոռ Հակոբյանը։ Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը քրեական հետապնդման ենթարկվեց Քր.օր.-ի 330 հոդվածով, սեպտեմբերի 19-ին արված «Մա՛հ դավաճաններին» գրառման համար։ Ֆեյսբուքյան գրառման համար ձերբակալված է նաև նախկին պատգամավոր Արագած Ախոյանը։ Խորհրդարանի փոխխոսնակ Ալբերտ Բազեյանը ձերբակալված է պետության ղեկավարի վրա մահափորձ նախապատրաստելու մեղադրանքով։ Որպես «ապացույց» ներկայացված է մեկ մարդու զրպարտչագիր։ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը մեղադրվում է բռնության կոչի համար

ՓԱՇԻՆՅԱՆԸ ԲԱՑՈՐՈՇ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԱՎԵԼԻ ԾԱՎԱԼՈՒՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԻ, ինչը հանգեցնում է այն մտքին, որ նրա կողմից լինելու են տարածքային նոր զիջումներ։ ԱԱԽ-ի կատարմամբ վերջերս տեղի ունեցած «շոու»-ի առնչությամբ ռեժիմի ներկայացուցիչները զուգահեռներ անցկացրեցին 1999 թվականի հոկտեմբերի 27-ին խորհրդարանում կատարված ահաբեկչական գործողության հետ։ Նույնիսկ ձերբակալվածների թիվը համընկավ Նաիրի Հունանյանի խմբի անձանց թվաքանակին, երկու դեպքում էլ խոսքը հինգ ահաբեկիչների մասին է։

Հունանյանի «հետևորդները» նույնպես մեղադրվում են պետության ղեկավարների դեմ ահաբեկչական գործողություն նախապատրաստելու մեջ։ «Նույնը կարող էր կատարվել և մեր վարչապետի հետ, հաշվի առնելով, որ քամին փչում է հյուսիսից»,-ընդգծեց ՔՊ խմբակցության պատգամավոր, գեներալ Գագիկ Մելքոնյանը, որին վերագրվում են մեծ քանակով բիզնեսներ ինչպես ՀՀ-ում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։ Գեներալի որդին՝ արդարադատության գնդապետ Արման Մելքոնյանը զբաղեցնում է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի պետի պաշտոնը։ Պատասխանելով այն փաստարկներին, որ «Հյուսիսային տերևաթափ» գործողության անվանումը բոլորովին էլ չի նշանակում, թե խմբի հետևում կանգնած է Մոսկվան, գեներալն ընդգծեց. «Արևմուտքը չի քննադատում ՀՀ իշխանություններին, իսկ ՌԴ-ից ամեն տեսակի հովանավորներն ամեն ինչ անում են մեր երկրում իշխանությունը փոխելու համար»։ Ցուցանշական է, որ գեներալի ակտիվությունը զուգադիպեց խիստ նկատողության հետ, որ նրա որդին ստացավ ծառայության մեջ լուրջ բացթողումների համար

Մելքոնյանը հիշեցրեց 2020 թվականի նոյեմբերի 10-ի գիշերը Արարատ Միրզոյանի (այն ժամանակ ԱԺ խոսնակի) վրա հարձակման, կառավարության շենք, Ազգային ժողով և վարչապետի առանձնատուն զայրացած քաղաքացիների ներխուժման մասին, կարծիք հայտնելով, թե Միրզոյանին դադարել են ծեծել, կարծելով, թե նա արդեն մեռած է։ «Հաջորդ զոհը պետք է դառնար վարչապե՛տը»,- գոռաց գեներալը, որից հետո խորին բավարարվածությամբ փաստեց, որ 44-օրյա պատերազմում կրած պարտությունը չհանգեցրեց իշխանափոխության։ «Ավելի ուշ Փաշինյանը հրաժարական տվեց, բայց 2021 թվականի հունիսի 20-ին վերընտրվեց, չնայած Արցախում մարդկային և տարածքային մեծ կորուստներին»,- հիշեցրեց նա։

Դա շատ կարևոր հիշեցում է. Փաշինյանը ծրագրում է պահպանել վարչապետի աթոռը արցախցիների ցեղասպանությունից և տեղահանությունից հետո, ինչպես նաև Սյունիքում առաջիկա տարածքային զիջումների նախաշեմին։ Դրա համար պահանջվում է ջանքերի առավելագույն կենտրոնացում՝ հայտնաբերելու և մեկուսացնելու բոլորին, ովքեր կարող են խանգարել այդ ծրագրի իրագործմանը։ Պատահական չէր, որ գեներալը կոչ արեց ԱԱԾ-ին օր ու գիշեր զգոն լինել և (ուշադրությո՛ւն) «գործել կոշտ, քանի որ առանձին դեպքերում կոշտության պակաս կա, իսկ ժողովուրդը պետք է օգնի հատուկ ծառայությանը, տեղեկացնելով այն մարդկանց մասին, որոնց պետք է մեկուսացնել»։

Հասկանալու համար, թե ում է պետք մեկուսացնել, հիշենք Մելքոնյանի արտահայտությունը պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի հասցեին. «Արշակը քաղաքական բուդկա է բացել։ Արցախցիների մասնակցությամբ սեպտեմբերի 19-ի գործողության ձախողումից հետո նրանց մնացել է միայն հոկտեմբերի 27-ի սցենարը»։

Բռնաճնշումների նոր ալիքը ժողովրդին կմատուցվի ահաբեկչության դեմ պայքարի սոուսի տակ, որպես Ադրբեջանի նախագահ Ալիևի Արցախում կատարած գործողությունների հայելային արտացոլում, ինչին հաջորդեց Փաշինյանի «հակաահաբեկչական գործողությունը» Հայաստանում։

ԱՐՄԵՆ ԱԲԱԶՅԱՆԸ ՀՈԳ ՉՏԱՐԱՎ, «ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ» ՇՈՈՒԻ ԱՐԺԱՆԱՀԱՎԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ։ Իբր վերևից գցել ծրագրվող ռումբի, դրոնների և այլ պիտույքների մասին խոսակցությունները, որոնցով ԱԱԾ աշխատակիցները փորձեցին «կերակրել» քաղաքացիներին՝ իբրև ահաբեկչական գործողության նախապատրաստման իրեղեն ապացույցներ, վստահության նշույլ անգամ չառաջացրեցին։ «Ազգային-ժողովրդավարական բևեռի» («Սասնա ծռեր») առնչության վերաբերյալ կասկածները և Ժիրայր Սեֆիլյանի հարցաքննությունը չարժանացան մտածող հանրության ուշադրությանը, որը վաղուց արդեն չի հավատում ռեժիմի «բացահայտումներին»։ Միջին վիճակագրական քաղաքացիները նույնպես հասկանում են, որ «ահաբեկչության սպառնալիքը» Փաշինյանի հիվանդ երևակայության և վախերի հետևանքն է։ Ռեժիմի պարագլուխը գիտակցում է երկրի և ժողովրդի դեմ գործած ոճիրների ծավալը, այդ պատճառով էլ նրա աչքին ամենուր դավադրություններ են երևում։

ԱԱԾ շոուն այն մասին, թե ինչպես են 5 մարդիկ ցանկացել իբր լուծել իշխանության հարցը ահաբեկչական գործողության միջոցով, բայց բռնվել են, ստացվեց պակաս ճշմարտանման, քան «լրտեսների» մերկացման նախորդ շոուն։ Մենք տեղեկացրել ենք ընթերցողներին ոչ մի մեղք չգործած սպաների ձերբակալման մասին, որոնք մեղադրվեցին լրտեսության մեջ, իսկ հետո արդարացվեցին և վերադարձան ծառայության։ Բռնակալի ռեժիմը քայլում է հին, հարթված ճանապարհով. ահաբեկիչների դեմ պայքարի երևութականությամբ՝ ուժային գերատեսչությունները ցանկանում են արձակել իրենց ձեռքերը նոր բռնաճնշումների համար։

Փաշինյանը որոշել է որպես մեկնակետ օգտագործել հոկտեմբերի 27-ի սցենարի կրկնության սպառնալիքը, ընդ որում կասկածի տակ են հայտնվել ոչ միայն ԱԺԲ անդամները՝ ի հիշատակում 2016 թվականի հուլիսի 17-ին ՊՊԾ գնդի զավթման, այլև բռնի տեղահանված արցախցիները։ Եվ ինչն է առանձնակի հետաքրքիր. Մելքոնյանը հայտարարում է, թե ժողովուրդը պետք է օգնի իշխանություններին՝ ահաբեկիչներին մերկացնելու գործում, նույնանման կոչով վերջերս հանդես եկավ նաև ռեժիմի խոսափող Գնել Սարգսյանը։ Նա մատնացուցում կատարեց՝ կասկածյալների ձերբակալումը կապակցելով 100 «մահապարտների» մասին Աղվան Վարդանյանի գաղափարին, թեև այդ գաղափարը ոչ մի կապ չուներ ռեժիմի տապալման հետ։ Ենթադրվում էր, որ «մահապարտները» պետք է ապաշրջափակեին մուտքը Արցախ՝ Սպարապետ Վազգեն Սարգսյանի ղեկավարած ջոկատի օրինակով։

Խոսափողն առանձնահատուկ ընդգծեց, որ ժողովուրդը պետք է օգնի իշխանություններին հաղթել ահաբեկիչներին, որից հետո ևս մեկ մատնացուցում տվեց, ընդգծելով. «Ես չեմ պնդում, թե Արա Պապյանը կապված է ահաբեկիչների հետ»։ Գնելը հիշատակեց նաև Սամվել Շահրամանյանի հետ «քաղաքական որոշ շրջանակների» գաղտնի հանդիպումների մասին։ Կանադայում ՀՀ նախկին դեսպան Պապյանի և «Սասնա ծռերի» ղեկավարության կապերի մասին խոսվում էր նախքան 2021 թվականի խորհրդարանական արտահերթ ընտրությունները։ Վարուժան Ավետիսյանի բանտարկությունից հետո Պապյանը հեռացավ կուսակցական գործերից։ Ակնհայտ է, որ «ահաբեկիչների» մասին շոուն մտահղացվել էր, որպեսզի Փաշինյանի ձեռքերն արձակվեն ավելի ծավալային բռնաճնշումների համար՝ ահաբեկչության դեմ պայքարի ցուցանակի տակ։

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄՏԵԼ Է ԵՐՐՈՐԴ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՂՋ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱՄՌԱՅԼ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԻ ԴԱՐԱՇՐՋԱՆ։ Ռեժիմը կոչ արեց քաղաքացիներին ակտիվ մասնակցություն հանդես բերել համապատասխան կառույցներին իրազեկելու միջոցով։ Բռնապետական ռեժիմներին բոլոր ժամանակներում պահանջվել են իրազեկողներ և մատնիչներ։ Այդ առնչությամբ ևս մեկ անգամ անդրադառնամ Բազեյանի կալանավորմանը՝ «Խաչակիրներ» կազմակերպության անդամներից մեկի մատնությամբ, որը, իբր, լսել է ինչ-որ խոսակցություն։ Նախորդ հրապարակումներից մեկում մենք նշել ենք մատնիչի անունը, ուստի չենք կրկնի։ Վկայակոչենք հատուկ ծառայության նախկին աշխատակցի վարկածը։ Պետանվտանգության պաշտոնաթող սպան մտավախություն արտահայտեց, որ ահաբեկիչների «բացահայտման» հետ կապված շոուն բնավ այնքան անվնաս չէ, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից։

Նրա խոսքերով, իշխող վերնախավը կարող է հենց ինքը ահաբեկչական գործողություն կազմակերպել՝ խաղաղ քաղաքացիների մահվամբ, որպեսզի հետո մեղքը գցի նախկին իշխանության ներկայացուցիչ «ռևանշիստների», արցախցիների, ռուսական հատուկ ծառայությունների վրա։

Օրերս «Հանուն հանրապետության» կուսակցության պետ Արման Բաբաջանյանի տեղակալ Ռուբեն Մեհրաբյանը կոչ արեց ՔՊ խմբակցությանը օրենսդրական մակարդակով արգելել խորհրդարանում ներկայացված ընդդիմադիր կուսակցությունների գործունեությունը։ Որպես օրինակ Մեհրաբյանը հղում կատարեց Ուկրաինայի փորձին և առաջարկեց Կիև գործուղել հայ խորհրդարանականներին՝ փորձի փոխանակման համար։ Բայց ինչո՞ւ փող ծախսել գործուղումների վրա, նման փորձ մենք էլ ունենք. Տեր-Պետրոսյանն անձամբ արգելեց

 «Դաշնակցություն» կուսակցության գործունեությունը առանց խորհրդարանական մեծամասնության համաձայնության։ Բայց դրանք մանրուքներ են, իսկ գլխավորն այն է, ՀՀԿ-ն իր առաջնորդների շուրթերով բազմիցս հայտարարել է, թե ինքը Հայաստանի ներսում թշնամիներ չունի։

Փաշինյանի ռեժիմը, ընդհակառակը, մշտապես խոսում է ներքին թշնամիների մասին, փորձելով ներկայացնել ռեժիմի դեմ պայքարողներին իբրև ժողովրդի թշնամիներ։ «Ահաբեկիչների» դեմ պայքարի ցուցանակի տակ ռեժիմի պարագլուխը ժողովրդին նախապատրաստում է տարածքային նոր զիջումների։ Փաշինյանը տեռոր է սանձազերծել սեփական ժողովրդի դեմ, սակայն բռնաճնշումների ծավալները չեն կարող վախեցնել ժողովրդին և արգելակել համաժողովրդական զայրույթի աճը, որը տեսանելի հեռանկարում կհեղեղի փողոցները

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • ПОЧЕМУ МАКУНЦ ДОБИВАЕТСЯ ЭКСТРАДИЦИИ "ДОГА"?
    2025-06-07 08:58

    Политологи и общественные деятели, которые еще 2-3 месяца назад с пеной у рта защищали политику Пашиняна, в последние дни поумерили свой пыл. Некоторые даже посетили телеканалы власти, чтобы продемонстрировать несогласие с главарем правящей верхушки. Люди не хотят, чтобы их ассоциировали с Николом. О том, что политизированная армянская публика настроена против главаря правящей верхушки, свидетельствует отставка руководителя административной единицы Нор Норк, хотя после избиения 30 апреля блогера Артура Чахояна члены партии "Республика" вещали из всех щелей, что Тигран Тер-Маргарян в отставку не подаст.

  • РАСПРАВА ЕДИНСТВЕННЫЙ КЛЮЧ К ОППОНЕНТАМ
    2025-06-07 08:54

    27 мая 2024 г. 60 красных беретов избили в центре Еревана (ул. Анрапетутян) депутата от фракции "Айастан" Ашота Симоняна. 28 мая видеозапись обошла все оппозиционные телеканалы, вызвав большой общественный резонанс. Управление внутренней безопасности МВД назначило служебное расследование по поводу действий Геворга Мкртчяна, который руководил расправой. На время расследования его полномочия были прекращены. Через месяц он был восстановлен в должности и продолжил службу.

  • ПАШИНЯН ОПАСЕН!
    2025-06-06 09:19

    "Да простит меня архиепископ Баграт, но я не связываю с ним надежды, пусть простят меня все, кто ему верит, но из нынешнего состояния нас могут вывести только бывшие президенты, и никто, кроме них. Нас спасет либо Роберт Кочарян, либо Серж Саргсян!", - заявила мать погибшего героя Давида Арушаняна Лида Арушанян. По ее словам, "до выборов еще год, но терпеть этого сумасшедшего (подразумевается Пашинян) уже невозможно"! Невозможно не только по причине тотального коллапса – от безопасности до экономики, а потому, что правящая пара пытается затащить все армянское общество в помойную яму, в которой барахтается сама.

  • СИЛЬВА НА ВСЕ ВРЕМЕНА!
    2025-06-03 09:55

    12 марта 2019 г. суд Общей инстанции Еревана под председательством Вардана Григоряна продолжил расследовать дело экс-министра экологии Арама Арутюняна по прозвищу "Булки Арам". В тот день на заседание суда была приглашена Сильва Амбарцумян, которая, судя по материалам дела, дала Арутюняну взятку в особо крупном размере. В ходе судебного процесса Амбарцумян сообщила о том, что представила генпрокурору сообщение о перечислении 8 млн долларов на счет Аракс Диланян в банке Дубая.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ