Последние новости

ԱՆ․ ԵՊՀ-ում պայթյունի հետևանքով 3 տուժածներից մեկի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է

ԵՊՀ-ի մասնաշենքերից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 3 տուժածներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Այս մասին NEWS.am-ին հայտնում են առողջապահության նախարարությունից։

Մյուս տուժածի առողջական վիճակը միջին ծանրության է, երրորդինը` բավարար:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր առավոտյան Երևանի պետական համալսարանի մասնաշենքերից մեկում պայթյուն է եղել և հրդեհ է բռնկվել:

Պայթյունի հետևանքով նախնական տվյալներով կա մահվան դեպք, ինչպես նաև՝ երեք տուժաժ հոսպիտալացվել է: Նախնական վարկածով հրդեհն առաջացել է հոսանքի տատանումից։ Հրդեհը մարվել է:

Այրվածքաբանական կենտրոնից NEWS.am-ին հայտնել են, որ իրենց մոտ են տեղափոխել երկու հոգու՝ 70-ամյա Սեյրան Բիչախչյանին և 65-ամյա Ահարոն Հակոբյանին: Նրանց վիրակապել են և ուղարկել «Արմենիա» բժշկական կենտրոն: Նրանք ունեցել են պոլիտրավմա, բազմաբեկորային վնասվածք, քիմիական այրվածքներ 3-րդ աստիճանի:

Եվս մեկ տուժած, որը ոստիկան է, տեղափոխվել է «Հերացի» հմալսարանական հիվանդանոց:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ