Մարուքյան. Կան աշխատանքներ Բրյուսելի մասով, Մոսկվայից էլ կան առաջարկներ
Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման մասով հանդիպումների բազմաթիվ առաջարկներ կան, կան աշխատանքներ նաև Բրյուսելի մասով, Մոսկվայից էլ կան առաջարկներ, Հայաստանը որոշում կկայացնի, այս պահին պայմանավորված հանդիպում չկա։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ հատուկ հանձնարարությունններով դեսպան Էդմոն Մարուքյանը։
Անդրադառնալով Մարիա Զախարովայի այն հայտարարությանը, թե Արևմուտքը խանգարում է եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանը, Երևանի ու Բաքվի հաշտեցմանը, Մարուքյանն արձագանքել է․
«Շատ լավ կլիներ, որ ասեր՝ այդ եռակողմ պայմանավորվածությունների կոնկրետ որ կետի։ Արևմո՞ւտքն է խանգարել, որ ՌԴ խաղաղապահները թույլ չտան սեպտեմբերի 19-ին ռազմական ուժի կիրառում ԼՂ-ի նկատմամբ և էթնիկ զտման գործողություններ, Արևմո՞ւտքն է խանգարել, որ ՌԴ խաղաղապահները բացեին Լաչինի միջանցքը, Արևմո՞ւտքն է խանգարել, որ ՌԴ խաղաղապահները եռակողմ հայտարարության համաձայն՝ պահպաներ շփման գիծը։ Ի՞նչ կասեին ռուսները, եթե օրինակ՝ Սպիտակ տան մամուլի խոսնակն ասի՝ կարող է գային և Վաշինգտոնում հանդիպեին և խաղաղություն կնքվեր, բայց Ռուսաստանն է խանգարում։ Պետք է նայենք թե երկուսն իրար ինչում են մեղադրո՞ւմ։ Ադրբեջանն ունի՞ կամք խաղաղության պայմանագիր կնքելու, եթե ունի այդ կամքը, պետք է գնա այդ քննարկումներին։
Արևմուտքը չի եկել Ռուսաստանին ասել, որ չպահի ԼՂ-ն, չնայած որ Արևմուտքն էլ իր մեղքերն ունի, դրանք այն են, որ երկար ժամանակ հավատացել են Ադրբեջանի ռեժիմին, իրերն իրենց անունով չէին կոչում հույս ունենալով, որ իրենք կոնստրուկտիվ կպահեն Ադրբեջանի հետ, Ադրբեջանն էլ կգա իրենց հարթակներում համաձայնության, բայց հիմա Ադրբեջանը ցույց է տալիս, որ իր խնդիրների ինչ-որ բլոկ լուծել է, հիմա չի գալիս, արհամարհում է։ Հիմա Արևմուտքը պետք է անբարենպաստ հետևանքներ առաջացնի Ադրբեջանի համար»։
Անդրադառնալով Հայաստանի՝ ՀԱՊԿ գագաթնաժողովին չմասնակցելուն՝ Մարուքյանը պարզաբանել է․ «Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության վերաբերյալ ՀԱՊԿ-ը պետք է հայտնի հստակ դիրքորոշում։ Եթե լինում է այդ հստակ դիրքորոշումը, դա նշանակում է, որ ՀԱՊԿ-ը իր պարտավորությունը որ չի կատարել, ինչու չի կատարել։ Եթե ասեն, որ Հայաստանի սահմանները այս սահմաններն են, ուրեմն պետք է ընդունեն, որ Հայաստանի ինքնիշխան տարածքից շուրջ 240 քառակուսի կիլոմետր օկուպացված է։ Դա նշանակում է, որ օկուպացնելու ժամանակ ՀԱՊԿ-ը իր կանոնադրական պարտականությունները չի կատարել, եթե ասեն՝ մեզ չեք դիմել, դրա համար չենք կատարել, դա էլ չեն կարող ասել, որովհետև մի քանի անգամ դիմել ենք։ Հետևաբար սա քաղաքական որոշման հարց է, պետք է քաղաքական որոշում կայացնել՝ կամ ընդունում են այն, ինչը տեղի է ունեցել, կամ եթե չեն ընդունում, ապա մենք ՀԱՊԿ նիստերին գնալով և ասելով ինչ է փոխվելու»։
Անդրադառնալով Մարիա Զախարովայի այն դիտարկմանը, որ ՀԱՊԿ-ին անդամակցությունը Հայաստանի համար ապահովում է անվտանգության անհրաժեշտ մակարդակ, և, որ ՀԱՊԿ-ի հարցը և ԼՂ կարգավորման շուրջ ստեղծված իրավիճակը Հայաստանում կապում են միմյանց հետ, Մարուքյանն ասել է․
«Հայաստանի դիրքորոշումն այդպիսին չի եղել, Հայաստանում թեմաները չեն խառնվել։ 44-օրյա պատերազմի ժամանակ Հայաստանը չի դիմել ՀԱՊԿ-ին, ասելով, որ եկեք, ԼՂ պատերազմում աջակցեք։ ՀԱՊԿ-ը կապ չունի Լաչինի միջանցքը չպահելու հետ, ՀԱՊԿ-ը նոյեմբերի 9-ը մեզ հետ չի ստորագրել, դա ստորագրվել է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև, որը ամբողջությամբ տապալվել և չի կատարվել, այդ փաստաթուղթն այս պահին չգործող փաստաթուղթ է։ Հայաստանը ՀԱՊԿ-ի հետ կապված հարցերը բարձրացրել է Հայաստանի ինքիշխան տարածքների վրա հարձակումներից հետո, սկսած Սև լճի դեպքերից և ներխուժումներից հետո մինչև սեպտեմբերյան ներխուժումներ և օկուպացիա, որտեղ ՀԱՊԿ-ը իր պարտականությունները չի կատարել Հայաստանի դիմումներից հետո։ Այստեղ հարցը այն չէ, որ ՀԱՊԿ-ը պետք է ռազմական ինքնաթիռներով գար Հայաստան և պատերազմեր Ադրբեջանի հետ, ՀԱՊԿ –ը քաղաքական մակարդակում անգամ քայլեր չի կատարել»։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-24 20:02
Партия социалистов инициировала вотум недоверия премьер-министру Франции Франсуа Байру из-за отказа вернуть пенсионный возраст к отметке в 62 года.
-
2025-06-24 19:59
Власти распорядились отключить экраны с изображением бизнесмена Самвела Карапетяна. Об этом сообщают источники Новости Армении - NEWS.am.
-
2025-06-24 19:57
Вынесение суровых приговоров журналистам и сотрудникам Abzas Media вызывает беспокойство. Об этом говорится в заявлении дипломатической службы Европейского союза.
-
2025-06-24 19:56
Тегеран будет соблюдать перемирие, если Израиль не будет его нарушать. Об этом заявил президент Ирана Масуд Пезешкиан в ходе телефонного разговора с премьер-министром Малайзии Анваром Ибрагимом.