«Հրապարակ». ՔՊ ՆԻՍՏՈՒՄ ՀՆՉԵԼ Է «ՉԻ ԿԱՐԵԼԻ»-ՆԵՐԻ ՇԱՐՔ. ՓԱՇԻՆՅԱՆԸ ԿԱՍԿԱԾՈՒՄ Է ԹԻՄԱԿԻՑՆԵՐԻՆ
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին ՔՊ նախաձեռնող խմբի նիստում քննարկել են կուսակցականների՝ ՔՊ կանոնադրությունից և ծրագրից բխող պարտականություններին, ինչպես նաև կուսակցական էթիկային առնչվող հարցեր։
Մեր աղբյուրներից տեղեկացանք, որ դեռևս վարչության ընտրություններից հետո է որոշված եղել քննարկել կուսակցականների վարքականոնի ու պարտավորությունների հարցը, սակայն դա ձգձգվել է, Նիկոլ Փաշինյանը հարցը հիմա է օրակարգ բերել, քանի որ կասկածներ ունի թիմակիցներից գրեթե բոլորի նկատմամբ և տարբեր գործիքակազմով հետևում է նրանց։ Կուսակցականի վարքականոններ սահմանելով՝ նա ուզում է լրացուցիչ գործիք ունենալ, քանի որ նախօրեի նիստին ասել է, որ այն կուսակիցները, որոնք չեն հետևի այդ կանոններին, պատասխանատվության կենթարկվեն թե՛ քաղաքական, թե՛ քրեական առումով։
Զավեշտն այն է, որ ՔՊ նիստում հնչել է «չի կարելի»-ների շարք, որոնք գրեթե ամենօրյա ռեժիմով թույլ է տալիս անձամբ ինքը՝ Փաշինյանը։ Օրինակ, չի կարելի հայհոյել, մի բան, որ նա անում է իշխանության գալու առաջին իսկ օրվանից։ Իսկ վերջին ընտրությունների քարոզարշավին նա սպառնում էր «շինել» ընդդիմախոսներին, անգամ ձեռքերով էր ցույց տալիս, ԱԺ ամբիոնից էլ «թափ տալու» մասին էր խոսում։ Մյուս կանոնը՝ չի կարելի փողոցը չթույլատրված տեղով անցնել, լուսացույցի կանաչի տակով է պետք անցնել, մինչդեռ Փաշինյանի շարասյունը ոչ մի լուսացույց չի հարգում և անցած տարի էլ հղի կնոջ մահվան պատճառ դարձավ։ Չի կարելի կաշառք վերցնել, ընտրություններ կեղծել և այլն։
Փաշինյանը հատկապես կենտրոնացել է կեղծելու թեմայի վրա՝ հասկացնելով, որ չի մարսում ո՛չ վարչության ընտրությունների, ո՛չ էլ Մալաթիայի կուսակցական խորհրդի ու ևս մի քանի խորհուրդների ընտրություններում կուսակիցների զեղծարարությունների փորձերը»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-22 16:33
Президент США Дональд Трамп принял решение о выходе США из ЮНЕСКО. Об этом заявили в Белом доме.
-
2025-07-22 16:31
Свекрови бывшего мэра Эчмиадзина Дианы Гаспарян — Рузанне Асатрян, предъявлено обвинение в отмывании денег. Об этом сообщает издание ArmLur.am.
-
2025-07-22 16:29
По данным 24News, сразу после возвращения из отпуска, в четверг, премьер-министр Никол Пашинян отправится в Алтайский край Российской Федерации, где у него запланирована встреча с премьером РФ Михаилом Мишустиным.
-
2025-07-22 16:28
Давайте зафиксируем: между Anglo Asian Mining и Кашенским месторождением стоял Арцах и 120 тысяч армян Арцаха. Для того чтобы добраться до меди, нужно убрать с пути два этих препятствия.