Ադրբեջանը կրակել է հայկական դիրքի ուղղությամբ. զինծառայող է վիրավորվել
Ադրբեջանական ստորաբաժանումներն այսօր կրակ են բացել Պարույր Սևակի հատվածում (Արարատի մարզ) տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ, ինչի հետևանքով զինծառայող է վիրավորվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
«Նոյեմբերի 18-ին՝ ժամը 09:50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ–ի արձակած կրակոցի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Է. Հ.-ն: Զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, այս պահին նրա կյանքին վտանգ չի սպառնում»,– ասված է հաղորդագրությունում։
Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-25 21:03
Заявление Республиканской партии Армении.
-
2025-06-25 20:57
В суд направлены ходатайства о применении в отношении 16 человек меры пресечения в виде ареста. Об этом Новости Армении – NEWS.am сообщили в пресс-службе Следственного комитета Армении.
-
2025-06-25 19:48
Лидер движения «Священная борьба» Баграт Галстанян и его сторонники находятся в суде.
-
2025-06-25 19:43
Происходящие в данный момент в Армении процессы – это очередное проявление борьбы властей против инакомыслящих с применением инструментов правоохранительной системы.