Последние новости

ՀԿԵ-Ն ԵՎ ԿԳՄՍՆ-Ը ՄՇԱԿԵԼ ԵՆ «ԵՐԵԽԱՆԵՐԻ ՎԱՐՔԱԳԾԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՒՄ» ԴՊՐՈՑԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԸ

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության առաջարկով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը առաջարկել է հանրակրթական դպրոցների հինգերորդ դասարանի դպրոցական ծրագրում ներառել «Երեխաների վարքագծի կանոնները երկաթուղային տրանսպորտում» դասընթացը:

Դասընթացը մշակվել է ՀԿԵ մասնագետների կողմից և լրամշակվել «Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոնի» մասնագետների աջակցությամբ: Դասընթացը բաղկացած է չորս բաժիններից ՝ «Երկաթուղային այբուբեն», «Ազդանշանային համակարգը երկաթուղում», «Անվտանգ վարքագծի կանոնները երկաթուղային տրանսպորտում» և «Անվտանգ վարքագծի կանոնները գնացքում»:

ՀԿԵ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկով. «ՀԿԵ-ն ավանդաբար կարևորում է քաղաքացիներին և հատկապես երեխաներին երկաթուղային տրանսպորտից անվտանգ օգտվելու և երկաթուղային ենթակառուցվածքներում գտնվելու սկզբունքների մասին իրազեկելու կարևորությունը։

Ընկերությունն իր նախաձեռնությամբ և իր ուժերով տեղեկատվական դասախոսություններ է կազմակերպել երկաթուղային ենթակառուցվածքին հարակից դպրոցներում սովորող երեխաների համար: Այսօր մենք գոհունակությամբ նշում ենք, որ Հայաստանի կառավարության մեր գործընկերները ընդառաջել են մեր նախաձեռնությանը` հաստատելով դպրոցական ծրագրում պարտադիր դասընթացի ներդրումը։ Կցանկանայի շնորհակալություն հայտնել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին այս նախաձեռնությանը աջակցելու համար: Սա զգալիորեն կբարելավի երկաթուղային անվտանգության ոլորտում քաղաքացիների գրագիտության բարձրացմանը և հնարավորություն կտա ավելի արդյունավետ լուծել քաղաքացիների կյանքի և առողջության հետ կապված հարցերը»։

Основная тема:
Теги:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

  • ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿՄԵԿՆԱՐԿԻ ԱՌԱՋԻՆ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԳՆԱՑՔԸ
    2025-06-26 17:20

    «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն՝ համագործակցելով չեխական զբոսաշրջային օպերատոր Gepard Express-ի հետ, գործարկում է Հայաստանի համար նոր ծառայություն՝ զբոսաշրջային գնացք: Ծրագիրն իր տեսակի մեջ առաջինն է երկրում և նպատակ ունի զարգացնել երկաթուղային զբոսաշրջությունը տարածաշրջանում։

  • ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԵՐԵՎԱՆ-ԲԱԹՈՒՄԻ-ԵՐԵՎԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՆԱՑՔԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ
    2025-06-14 15:58

    2025 թվականի հունիսի 14-ին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը գործարկել է ամառային սեզոնի առաջին միջազգային ուղևորատար գնացքը Երևան-Բաթումի-Երևան երթուղով։ Սևծովյան հանգստավայրեր ուղևորված առաջին գնացքով մեկնել է շուրջ 150 ուղևոր։

  • ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ԵՐԵՎԱՆ-ՍԵՎԱՆ-ՇՈՐԺԱ ՍԵԶՈՆԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԳՆԱՑՔԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ
    2025-06-11 10:15

    Հունիսի 13-ից մեկնարկում է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մերձքաղաքային Երևան-Սևան-Շորժա-Երևան էլեկտրագնացքի աշխատանքը։ Այն իրականացվելու է ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին։

  • ՈՂԲԵՐԳԱԿԱՆ ԴԵՊՔ ԷՋՄԻԱԾԻՆ–ՄԱՍԻՍ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՀԱՏՎԱԾՈՒՄ
    2025-05-26 08:49

    2025 թվականի մայիսի 25-ին՝ ժամը 14:35-ին, Էջմիածին–Մասիս երկաթուղային հատվածում տեղի է ունեցել դժբախտ պատահար մահվան ելքով։ Գյումրի–Երևան երթուղով ընթացող էլեկտրագնացքի մեքենավարական անձնակազմը, շարժվելով սահմանված արագությամբ, նկատել է երկաթուղային գծերի վրա կանգնած անձի, որը գտնվել է գնացքից մոտ 130 մետր հեռավորության վրա՝ մեջքով դեպի գնացքը։ Մեքենավարը անմիջապես կիրառել է ձայնային ազդանշաններ և արտակարգ արգելակում, սակայն բախումը կանխել չի հաջողվել։ Երիտասարդ տղան մահացել է ստացած ծանր վնասվածքներից։