Ալեքսեյ ՄԱՐՏԻՆՈՎ․ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄԻՋԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ԾԱՆՐ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ռուս քաղաքագետ Ալեքսեյ Մարտինովը Alpha News-ին մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացը։ Ըստ փորձագետի՝ պաշտոնական Երևանը հակառուսական քարոզչության գիծ է տանում.
«Կարծում եմ, որ ամեն ինչ Մոսկվայի, Բաքվի կամ Երևանի մասին չէ, ամեն ինչ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին է։ Նա ցուցադրաբար ու միտումնավոր հրաժարվել է մասնակցել Մինսկում նոյեմբերի 23-ին կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին, որտեղ ներկա են լինելու բոլոր պետությունների ղեկավարները՝ չնայած Հայաստանը դեռևս այս կազմակերպության լիիրավ անդամ է։ Այս ամենը պաշտոնական Երևանի կողմից հակառուսական քարոզչության գիծ է։
Կա մի վարկած, որն անուղղակիորեն հաստատվում է փորձագետների կողմից, որ վերջին խայտառակ էսկալացիան ինչ-որ կերպ հրահրվել կամ սկսվել է նույն Փաշինյանի և նրա քարոզարշավի օգնությամբ՝ նպատակ ունենալով Ռուսաստանին ներքաշել այս հակամարտության մեջ ՀԱՊԿ համակարգով։
Ինձ թվում է, որ դա եղել է հայ-ադրբեջանական հակամարտությունը հրահրող օպերատորների կամ մոդերատորների գլխավոր նպատակներից մեկը։ Իսկ մոդերատորները բրիտանացիներն էին, բրիտանական հետախուզական ծառայությունները՝ թուրք գործընկերների միջոցով, Էրդողանի միջոցով»,- ասել է քաղաքագետը:
«Ինչ վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրին, ապա կան բազմաթիվ նրբությունններ, որոնք պահանջում են դիվանագիտական քրտնաջան աշխատանք, և ոչ թե Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այս անպատասխանատու հայտարարություններն ու հրապարակային խաղերը»,- եզրափակել է Մարտինովը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-13 19:56
Президент США Дональд Трамп заявил, что представители иранских властей звонят ему с просьбой заключить соглашение по ядерной программе Тегерана.
-
2025-06-13 19:55
Международный аэропорт "Звартноц" принял три рейса иностранных авиакомпаний, запросивших вынужденную посадку. Об этом Sputnik Армения сообщили в Комитете гражданской авиации.
-
2025-06-13 19:53
Совет безопасности ООН сегодня соберется на внеочередное заседание в связи с израильской атакой на Иран. Об этом сообщил постпред России при ООН Дмитрий Полянский.
-
2025-06-13 19:48
Учитывая ситуацию, сложившуюся в Иране, призываем граждан РА, находящихся на территории ИРИ, сохранять бдительность, следовать официальным инструкциям, а в случае возникновения чрезвычайной ситуации обращаться в посольство по адресу электронной почты ([email protected]), страницам в социальных сетях (Facebook, Instagram), а также по следующим телефонным номерам - +98 21 66704833, мобильный: +989053774966.