«Փաստ». ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԲԱՑԻ, ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ ԵՆ ՆԱԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԸ
«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը ավարտում է և առաջիկայում հանրությանը կներկայացնի «Համահայկական ճակատ» շարժման ծրագիրը: Այն, որ Արշակ Կարապետյանի մուտքը քաղաքական դաշտ անհանգստացնելու էր Հայաստանի գործող իշխանություններին, ո՛չ զարմանալի է, ո՛չ էլ անսպասելի:
Սակայն շատ ավելի հետաքրքիր է, որ ադրբեջանական բազմաթիվ լրատվամիջոցներ վերջին մեկ ամսվա ընթացքում բազմիցս անդրադարձել են Կարապետյանին և նրա հիմնադրած շարժմանը։ Ուշագրավ է, որ այս գործում հատկապես ակտիվ են Իլհամ Ալիևի ու ալիևյան կլանի անվան հետ կապվող լրատվամիջոցները (մասնավորաբար՝ «Հաքին.ազ»-ը), թեպետ Ադրբեջանում լրատվամիջոցների գերակշիռ մասը դրված է «նախագահականի» տակ:
Այստեղ շատ ուշագրավ է, որ ադրբեջանական լրատվամիջոցների, այդ թվում՝ Էյնուլա Ֆաթուլաևին պատկանող կայքի գնահատականները գրեթե նույնական են Հայաստանի արևմտյան թևի ներկայացուցիչների, իմա՝ մերձիշխանական շրջանակների որակումների հետ, որոնք տոտալ հարձակում են գործում բոլոր նրանց ուղղությամբ, որոնք իրենց հետ նույն «ճամբարում» չեն: Ի դեպ, հետաքրքիր է, որ ցանկացած դեպքում, երբ որևէ անձից կամ ուժից առարկայական սպառնալիք է եղել Նիկոլ Փաշինյանի իշխանության համար, ադրբեջանական մամուլն անմիջապես տեղեկատվական մեծ արշավ է իրականացրել այդ անձի դեմ»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-22 16:33
Президент США Дональд Трамп принял решение о выходе США из ЮНЕСКО. Об этом заявили в Белом доме.
-
2025-07-22 16:31
Свекрови бывшего мэра Эчмиадзина Дианы Гаспарян — Рузанне Асатрян, предъявлено обвинение в отмывании денег. Об этом сообщает издание ArmLur.am.
-
2025-07-22 16:29
По данным 24News, сразу после возвращения из отпуска, в четверг, премьер-министр Никол Пашинян отправится в Алтайский край Российской Федерации, где у него запланирована встреча с премьером РФ Михаилом Мишустиным.
-
2025-07-22 16:28
Давайте зафиксируем: между Anglo Asian Mining и Кашенским месторождением стоял Арцах и 120 тысяч армян Арцаха. Для того чтобы добраться до меди, нужно убрать с пути два этих препятствия.