ԿՈՉ ՀԱՅ ՊԱՏՄԱԲԱՆՆԵՐԻՆ, ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻՆ, ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ, ԾՆՈՂՆԵՐԻՆ ՈՒ ԲՈԼՈՐ ՄՏԱՀՈԳ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ
Սույն կոչով ցանկանում եմ անդրադառնալ հանրության շրջանում լայն քննարկում ստացած 7-րդ դասարանի պատմության դասագրքի հետագա ճակատագրին։ Վերջին մեկ ամսվա ընթացքում տարբեր մասնագետներ ներկայացրել են իրենց եզրակացությունները, հիմնավոր կերպով փաստելով դասագրքում առկա ակնհայտ թերություններն ու խոցելի կողմերը։
Այդ քննադատությունն արվել է տուրք չտալով պոպուլիստական գործելաոճին և բացարձակ ապաքաղաքական բնույթ է կրել։ Միաժամանակ մերժվել է հանրային քննարկումների ու բանավեճի ընթացքում տեղ գտած ատելության լեզվի կիրառումը, ծայրահեղ կոչերն ու հայտարարությունները։
Դասագրքի հեղինակին մի քանի անգամ հնարավորություն է տրվել իր տեսակետները ներկայացնել Հանրային հեռուստաընկերության եթերում՝ այդպիսի հնարավորություն չընձեռելով հակառակ կարծիք ունեցող և դասագրքի բովանդակությունը գիտական քննադատության ենթարկող մասնագետներին։ Ակնհայտ է նաև շահերի բախման մի քանի դրսևորումներ։
Այս հիմնախնդրի շուրջ ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարության դիրքորոշումը բացարձակ չի նպաստել իրավիճակի հանգուցալուծմանը՝ միակողմանի, ոչ համոզիչ ու անպատասխանատու գործելաոճի պատճառով։ Նախարարությունը նպատակահարմար չի համարել անգամ շահագրգիռ քննարկում անցկացնել այս հարցի շուրջ՝ ակնհայտորեն տապալելով դասագիրքը փորձաքննության ենթարկելու կարևորագույն փուլը։ Արդյունքում ստեղծվել է այս հիմնահարցը փակուղի մտցնելու իրական վտանգ։
Արժևորելով հանրային շահի գերակայությունը, մեր երեխաներին իրենց հայրենիքի ու ժողովրդի պատմությունն ու մշակույթը գրագետ ու անխոցելու բովանդակությամբ դասագրքերի միջոցով կրթելու ռազմավարության կարևորությունը, ցանկանում եմ հանդես գալ հանրային կոչով՝ Համադրող մարմին ստեղծելու համար։
Գործողությունների ճանապարահին քարտեզ
ՔԱՅԼ 1 Առաջին փուլով ստեղծվում է Համադրող մարմին՝ մանկավարժների, պատմաբան-մասնագետների ու փաստաբանների մասնակցությամբ՝ կամավոր ինքնաառաջադրման սկզբունքով։ Առաջնահերթությունը կտրվի այն մասնագետ-գիտնականներին, ովքեր գրավոր տեսակետ են ներկայացրել դասագրքի բովանդակության շուրջ։
ՔԱՅԼ 2 Համադրող մարմինը կազմում է մեկ ընդհանուր գրախոսական ու մասնագիտական եզրակացություն դասագրքի վերաբերյալ, որը կտպագրվի առանձին գրքույկով՝ ուսուցիչներին ու շահագրգիռ անձանց տրամադրելու համար։
ՔԱՅԼ 3 Այս գրախոսությունը կտրամադրվի փաստաբաններին՝ ընդդեմ ԿԳՄՍ-ի ընդհանուր հայցադիմում ներկայացնելու համար։ Հիմնական պահանջն են՝ դասագրքի հետկանչը, դրա խոտանումը և պետությանը հասցված վնասի փոխհատուցումը։
Որպես անշահախնդրության դրսևորում, Համադրող մարմնի անդամները ԿԳՄՍ նախարարության հետ կարող են քննարկել դասագրքերի նախապատրաստման փուլում անհատույց խորհրդատվական աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը։
Առաջարկում եմ աշխատանքների սկիզբը սկսել ս․ թ դեկտեմբերի 1-ին, իսկ դեկտեմբերի 10-ին ամբողջացնել ընդհանուր գրախոսականի տեքստը։
Սպասում ենք, որ կարձագանքեն նաև փաստաբաններ՝ այս նախաձեռնությանը հանրային հիմունքներով իրավական աջակցություն ցուցաբերելու համար։
Հայկ Դեմոյան, պատմական գիտությունների դոկտոր
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-22 10:52
«Проблема Ильхама Алиева в том, что он не изучал опыт бывшего президента соседней республики Михаила Саакашвили, который тоже долго провоцировал Москву и даже провёл маленькую и победоносную военную кампанию в Аджарии», - пишет в своем телеграм-канале директор Евразийского коммуникационного центра, кандидат исторических наук Алексей Пилько.
-
2025-07-22 10:05
«Ильхам Алиев встал на антироссийский и антииранский путь Абульфаза Эльчибея, - пишет на своей странице в Фейсбук доктор политических наук, военный историк Армен АЙВАЗЯН.
-
2025-07-21 16:19
Третий год подряд Ардшинбанк выступает “Сильным” партнером ежегодного неформального бизнес-форума Sevan Startup Summit 2025. В этом году он пройдет с 20 по 26 июля, традиционно на одном и том же месте — на берегу озера Севан.
-
2025-07-21 12:26
Ведущее международное издание Euromoney, известное авторитетным анализом финансового сектора, присудило Америабанку награду за превосходство «Лучший банк Армении в 2025 г.» на церемонии награждения, состоявшейся в Лондоне. С 2011 г. Америабанк удостаивается этой престижной награды уже в 11-й раз.