ՆԱԽԱՐԱՐԻ ԽՆԴԻՐՆ Է. ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԸ` ԱՐՑԱԽՑԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ԲՈՒԼԻՆԳԻ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀՀ ԿԳՄՍ նախարարը պետք է օր առաջ դատապարտի արցախցի աշակերտների նկատմամբ դպրոցներում բուլինգի դրսևորումները։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց իրավապաշտպան, մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը։
Նշենք, որ նոյեմբերի 23-ին կառավարության նիստի ժամանակ հնչեց դիտարկում, որ հայաստանյան դպրոցներում ԼՂ–ից բռնի տեղահանված երեխաների նկատմամբ բուլինգի դրսևորումներ են լինում։ Հարցը բարձրացրեց երեխաներից մեկը, որին իր հասակակիցների հետ հրավիրել էին մասնակցելու ՀՀ կառավարության նիստին (ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների մասին 1989 թ. նոյեմբերի 20–ին կոնվենցիայի ընդունման տարեդարձի կապակցությամբ): ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն էլ ի պատասխան նշեց` ակնհայտ է, որ դպրոցներում հնարավոր են բուլինգի դրսևորումներ և բուլինգի կարող են ենթարկվել ամենատարբեր երեխաներ, նման դեպքերն էլ շատ դժվար է բացահայտել։
Իրավապաշտպանն ընդգծեց` արցախցի երեխաներին բուլինգի ենթարկելու պատճառներից մեկը պետության քաղաքական դիրքորոշումն է և ընտանիքներում այդ առնչությամբ առկա իրավիճակը։
«Մեր երեխաներին չպետք է դաստիարակենք այն համոզմամբ, որ իշխանության ցանկացած գործողություն ճիշտ է։ Պետք չէ ատելություն սերմանել իշխանության նկատմամբ, այլ պետք է այնպես անել, որ երեխաները չընկալեն նրանց ասածներն ու քայլերը որպես միակ ճիշտ ճանապարհ։ Այն, որ Հայաստանում ապրած երեխաները արցախցիների սթրեսը չեն ընկալում որպես իրենց խնդիր և ողբերգություն, արդեն խնդիր է հենց այդ նախարարության (նկատի ունի ԿԳՄՍՆ–ն,–խմբ.) համար։ Նախարարությունը պետք է հստակեցնի իր դիրքորոշումը հայրենիք, հայություն և Հայաստան գաղափարների ընկալման վերաբերյալ»,– ասաց Լարիսա Ալավերդյանը։
Նրա խոսքով` բուլինգ երևույթը մերժելի է աշխարհի ցանկացած կետում, բայց իր համար ավելի զարմանալի է նախարարի վերաբերմունքը։ Իրավապաշտպանը հռետորական հարց հնչեցրեց, թե երբ ԿԳՄՍ նախարարն ասում է, որ դպրոցներում հնարավոր են բուլիգի դրսևորումներ, նշանակում է`դա պետք է ներե՞լ, ընդհակառակը, նա օր առաջ պետք է դատապարտի այս երևույթը արցախցի երեխաների նկատմամբ։
«Պետք է հստակեցվի`առաջին հերթին մենք գործ ունենք մեր հայրենակիցների հետ, որոնք վերապրել են ընթացիկ ցեղասպանություն»,– նշեց Ալավերդյանը։
Իրավապաշտպանը շեշտեց` եթե վերոնշյալ հանգամանքները հայաստանյան աշակերտների մեջ որևէ դրական և բարոյական վերաբերմունք չեն առաջացնում, ապա խորքային խնդիր կա։ Նա ընդգծեց, որ այդ խնդիրների ուղղությամբ ԿԳՄՍ նախարարությունը պարտավոր է աշխատել, իսկ գերատեսչության ղեկավարը պետք է վերանայի իր գնահատականն ու խոսքերն այս երևույթի նկատմամբ։
Ըստ Ալավերդյանի` պետք է խոսել այն երեխաների հետ, որոնք արցախցի հասակակիցների նկատմամբ դատապարտելի կեցվածք են դրսևորում` բացատրական աշխատանքներ տանել, կոշտ կերպով նախատել և արմատախիլ անել բուլինգը որպես երևույթ։
Հիշեցնենք` ՀՀ ԿԳՄՍ նախարարը կարևորել էր միջավայրն ու լավ ընկերներ ունենալը։ Անդրեասյանը նիստին հրավիրված երեխաներին հորդորել էր բուլինգի որևէ դրսևորում նկատելու դեպքում անպայման այդ մասին պատմել վստահելի մեծահասակի, որպեսզի կարողանան կանխարգելել այդ երևույթը դպրոցներում։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-22 10:34
Баку готовит военную активность вдоль границы с Ираном, сообщает телеграм канал «Канал КСИР».
-
2025-07-22 10:32
Лидер движения "Священная борьба", архиепископ Баграт Галстанян подал в суд на министра здравоохранения Анаит Аванесян, депутата от партии "Гражданский договор" Ваагна Алексаняна, а также еще пятерых общественных и политических деятелей за публичные оскорбления и клевету. Информация об этом размещена на портале судебной информации Datalex.am.
-
2025-07-22 10:31
После недавних ударов США по иранским ядерным объектам обогащение урана в Иране временно приостановлено. Об этом заявил министр иностранных дел Исламской Республики Аббас Аракчи, подчеркнув, что отказ от программы не рассматривается, поскольку она является вопросом национальной гордости. Его слова приводит ТАСС.
-
2025-07-22 10:30
Разобравшись с «карабахским вопросом» и дистанцируясь от России, Баку стремится к более активной роли на Ближнем Востоке