Последние новости

ՓԱՇԻՆՅԱՆԻ ՆՈՐ ԽԱՂԱԴՐՈՒՅՔԸ

9 ժամ խոսեց Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով համաքաղաքացիների և Սփյուռքի ներկայացուցիչների հարցերին։ Ճիշտ է, ընդմիջումներով, ճիշտ է, նախապես ընտրված և համաձայնեցված հարցերով։ Եվ պատասխաններն էլ մշակված էին նախապես։ Բայց 9 ժամն այնուամենայնիվ հանաք բան չէ։ Հավանաբար, բացի ամենից, Փաշինյանը մտադիր է տեղ գտնել նաև Գինեսի ռեկորդների գրքում։

ԻՍԿ ԱՅՆ, ՈՐ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՀԵՏ ՆԱԽԸՆՏՐԵՑ ՉՇՓՎԵԼ, ՀԱՍԿԱՆԱԼԻ Է։ Չափազանց թարմ են տպավորությունները Փաշինյանի համար ձախողված այդօրինակ վերջին հանդիպումից։ Իսկ հիմա այդ ամենին գումարվել է նաև Արցախի էթնիկ զտումը։

Նիկոլ Փաշինյանը հույս հայտնեց, թե պատմության մեջ կմնա ոչ որպես դավաճան, թե պատմությունը կգրեն ճիշտ մարդիկ, ուստի պատմության հայկական դասագրքերում ինքը կմնա որպես բարեփոխիչ, որը պայքարում էր իր երկրի ինքնիշխանության համարՓաշինյանը ջանում էր բացատրել հեռուստադիտողներին, թե ինչ շատ է ինքն աշխատում, ինչ մանրազնին է խորանում բոլոր մանրամասների մեջ՝ մեծից փոքր։

Հասկանալի է, որ բոշայից փաշա դառնալու համար, ինչպես դա հաջողվեց Փաշինյանին, պետք է ունենալ չափազանց չոր սիրտ, դերասանական լավ տվյալներ և դիմափոխության ու ձեռնածությունների բնածին հակում։ Եվ այդուհանդերձ… Մի՞թե, երբ Փաշինյանը մենակ է մնում ինքն իր հետ, նրա առջև չեն հառնում դեմքեր՝ այն տասնյակ հազարավորներից, ովքեր զոհվեցին իր ձախողած արտաքին քաղաքականության պատճառով։ Որոշ դեմքեր՝ այն տասնյակ հազարավորների թվից, որոնց մարմինները, հոգիներն ու ճակատագրերը խեղվեցին իր քաղաքականության արդյունքում։ Որոշ դեմքեր՝ այն հարյուր հազարավորներից, որոնք կորցրեցին իրենց Հայրենիքը իր քայլերի արդյունքում։

Եվ այդ ամենը՝ նրա համար, որ ձախողի Եռակողմ հայտարարության 9-րդ կետի մի ենթակետի կատարումը՝ Ադրբեջանի արևմտյան սահմանները Նախիջևանի հետ կապող ճանապարհի վերահսկումը ՌԴ սահմանապահների կողմից՝ այդ հաղորդակցության ապաշրջափակման դեպքում… Եվ լոկ նրա համար, որ հաճոյանա արևմտյան աշխարհաքաղաքական քմահաճույքին։

Այնուհետ ներկայացնի այդ ամենը որպես սեփական երկրի ինքնիշխանության պաշտպանություն։ Ապա, հանձնելով Արցախը և հայտարարելով, թե Եռակողմ հայտարարությունը կորցրել է ուժը, երկնագույն երիզով ափսեի վրա Անկարային ու Բաքվին մատուցի «Հայկական խաչմերուկ» անվանումով իր նախագիծը։ Նախագիծ, որի էությունն այն է, որ Փաշինյանը Էրդողանին ու Ալիևին առաջարկում է ամենատարբեր երթուղիներ Հայաստանի տարածքով՝ Թուրքիան Ադրբեջանին կապելու համար։ Առաջարկում է նաև թեթևացված ռեժիմներ այդ տարանցման իրագործման համար։ Խնդրե՜մ, ստացե՛ք, միայն թե խաղաղության պայմանագիր կնքեք ինձ հետ, որպեսզի ինչ-որ բան ունենամ ներկայացնելու իմ ժողովրդին իբրև նվաճում՝ իշխանության ղեկին էլի մնալու համար։

Իսկ Էրդողանն ու Ալիևը, ափսեի վրա ստանալով Հայաստանի տարածքով տարանցման հարմար երթուղիների մասին Փաշինյանի առաջարկները, քմծիծաղում են. «Դե, դա ինքնըստինքյան, ո՞ւր պիտի կորչես մեզանից. մենք, թերևս, դեռ կմտածենք» ….

Եվ սա՞ է Փաշինյանն անվանում պայքար հանուն Հայաստանի ինքնիշխանության։ Պայմանները, որոնք նա առաջարկում է Անկարային ու Բաքվին՝ իր իշխանությանն աջակցելու դիմաց, այն պայմանները, որոնցով, ի լրումն Հայաստանում գործընթացների վրա ազդեցության արդեն գոյություն ունեցող լծակների, Բաքուն ու Անկարան կստանան նորերը, Փաշինյանն անվանում է Հայաստանի ինքնիշխանության պաշտպանում և հույս հայտնում, թե կհավերժանա հայ ժողովրդի պատմության դասագրքերում որպես մեծ բարեփոխիչ։

Հնարավոր է, որ այդպես էլ լինի, եթե հայ ժողովրդի պատմության դասագրքերը գրվեն Թուրքիայի և Ադրբեջանի բարձրագույն ուսումնական հաստատություններում։ Եվ սա ամենևին էլ ֆանտաստիկայի ժանրից չէ։ Իշխանության գալով, այս թիմը նախ ոչնչացրեց անցյալը, հայտարարելով, թե այնտեղ ոչ մի յավ բան չի եղել. միայն կեղտ, տեռոր ու կոռուպցիա։ Հետո ոչնչացրեց ներկան. Արցախի պետականությունը։ Խաղաքարտին է դրված ապագայի հարցը։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • ТО, ЧТО ТЫ ПОРОДИЛ, ТЕБЯ И УБИВАЕТ
    2025-06-06 16:06

    Хокку Нет виллы, нет покоя. Не плачь, премьер.  Нет и любви без разлуки. Премьер-министр Никол Пашинян сильно обиделся на публикацию французского информационного ресурса о том, что его семья приобрела виллу в Марселе. Задело Пашиняна. «Это все «дашнаки-машнаки», - плакался он на заседании кабмина. Откроют, дескать, какой-то сайт сроком на три дня и распространяют небылицы, мол, мы такие же хапуги, как бывшие власти. Сплетни все это.

  • «ПРИВЕРЖЕНЕЦ» ААЦ
    2025-06-06 09:24

    Неожиданно ставший большим приверженцем Армянской апостольской церкви (ААЦ) Никол Пашинян написал очередной статус, в котором говорит: «Я не могу поверить, что из уст Католикоса всех армян может исходить что-то, кроме истины». Ах, какой молодец! Но тогда почему не следуешь отеческому увещеванию Католикоса и не уходишь в отставку окончательно и бесповоротно?

  • ПАШИНЯН СЫГРАЛ НА ОПЕРЕЖЕНИЕ
    2025-06-05 10:01

    Встречи с гражданами четы Пашинян-Акопян по программе «модного образования» все более напоминают собрания сект. Проходят закрыто, скудная информация обнародуется после цензуры. Оно и понятно, ведь в ходе этих полусектантских сборищ премьер часто срывается на крик, чтобы не сказать на ритуальные завывания.  Судя по всему, мало чем отличалась от предыдущих встреч премьера и его встреча со студентами Ереванского государственного университета. Повторяемые тезисы озвучивались премьером уже не один раз.

  • МЕТОД, ОПРОБОВАННЫЙ ЕЩЕ В ОППОЗИЦИОННУЮ БЫТНОСТЬ
    2025-06-03 13:07

    Трудно не согласиться с утверждением, что борьба Пашиняна направлена не против отдельных священнослужителей: она направлена на дискредитацию всей Церкви. Понятно также, чем вызван последний всплеск агрессивной риторики сожителей Пашинян - Акопян и обслуживающего их персонала. 

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ