Ալեն ՂԵՎՈՆԴՅԱՆ․ ՀԱՊԿ-ԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ՕՐԸ ԳԱԼՈՒ Է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
44-օրյա պատերազմի նախօրեին գործընկերները ՀԱՊԿ-ից՝ ի դեմս Ռուսաստանի, Հայաստանին են փոխանցել հնարավոր ադրբեջանական հարձակմանը հակադարձելու զորավարժություն անցկացնելու պլան, սակայն Հայաստանը դրան որևէ կերպ չի արձագանքել: Այս մասին News.am-ի հետ զրույցում ասել է քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը։
«Եվ պատասխանը եղել է՝ ես հո 100 էջ չէի կարդա: Այսինքն Հայաստանում օրակարագ չկար պատերազմում հաղթելու, այսինքն հողերը հանձնելու համար նպատակային-իմիտացիոն դիմադրություն էր և ի պատիվ հայկական զինված ուժերի՝ սպաների, զինվորների, իրենք շատ լուրջ կարողացան դիմադրել այդ քաոսի պայմաններում: Եթե Ադրբեջանին Թուրքիան ու Իսրայելը չօգնեին, իրենք ոչ մի կերպ չէին կարող որևէ հաջողության հասնել և խնդիրը քաղաքական որոշման արդյունքում խնդիրը լուծվեց, ումից ինչ ակնկալիք ունենք»,- ասաց նա:
Ղևոնդյանը նշում է, որ խոսքն այն չէ, որ ՀԱՊԿ-ը իդեալական է, սակայն կարելի է քննադատել հիմնավոր փաստերո, փաստարկներ ունենալով:
«ՀՀ-ն եթե իրեն համարում է ինչքինշխան պետություն կամ առհասարակ պետություն, պետք է ունենա դեմարկացված, դելիմիտացված սահման իր հարևաններից բոլորի հետ, այսինքն ՀՀ-ն պետք է ասի, թե ՀԱՊԿ ուղեկալները, կամ ինչ-որ ուժերըտ որտեղ պիտի տեղակայվեն, այսինքն այն ինչ պետք է Հայաստանը անի, դրանում մեղադրում է ՀԱՊԿ-ին: Ցնդաբանության, մառազմի, քաղաքական ինֆանտիլիզմի կամ մտավոր թերհասության մասին ենք մենք խոսում: ՀԱՊԿ-ը իր խնդիրներն ունի ռեգիոնում, ՀԱՊԿ-ի ընկալման մեջ իքը չպետք է ընտրություն կատարեր Հայատսանի ու Ադրբեջանի միջև, միշտ այդպես է եղել: Այսինքն այստեղ գործող իշխանությունների խնդիրն է թիրախավորել Ռուսաստանին»,-ասաց նա:
Քաղաքագետի խոսքով՝ իշխանության նպատակը հայ-ռուսական հարաբերությունների որակի վատացումն էր և որպես վերջնանպատակ տարածաշրջանի ապառուսաֆիկացումը:
«ՀԱՊԿ-ից դուրս գալու օրը գալու է, եթե հանարծ դա չլինի, ապա տեղի է ունեցել ինչ-որ ծայրահեղ իրողություն, որը միգուցե չհրապարակվի: Հիշում եք, Հայաստանը մի օրում որոշեց, որ մաքսային միություն պետք է գնա: Գիշերային թռիչք տեղի ունեցավ եվորապական երկրներից մեկը, այնտեղ եվրոպացիները ինչ խոստում որ տվել էին, չեղարկեցին, այս անգամ էլ է այդպես լինելու, գործող վարչապետը մեղայականով գնալու է Մոսկվա՝ ասի, կներեք ինձ, և փորձելու է նվազեցնի ՀՀ-ի ինքնիշխանության մակարդակը»,-ասաց նա:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-16 19:49
На сегодняшней пресс-конференции Никол Пашинян сравнил идею предоставления контроля над коридором, проходящим через суверенную территорию Армении, с передачей третьей стороне на аутсорсинг национальной инфраструктуры, такой как аэропорт, железные дороги или почтовые службы. Эта аналогия абсурдна, вводит в заблуждение и опасна. Об этом заявил экс-глава МИД Армении Вардан Осканян.
-
2025-07-16 19:41
Всеармянский совет по сохранению Армянской Церкви решительно осуждает антицерковную, оскорбительную риторику, вновь продемонстрированную премьер-министром РА Николом Пашиняном на пресс-конференции 16 июля.
-
2025-07-16 19:38
Представители Арцаха намерены бороться за здание представительства, которое прокуратура намерена отобрать. Об этом сообщил карабахский адвокат Роман Ерицян.
-
2025-07-16 19:37
США обеспокоены столкновениями между этническими группами в Сирии, приведшими к военному вмешательству Израиля, и надеются на нормализацию ситуации, заявил госсекретарь Марко Рубио.