Իշխան ՍԱՂԱԹԵԼՅԱՆ․ ՆԻԿՈԼԻ ՄԻԱԿ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ԹՈՒՐՔԻԱՆ Է
Ցեղասպանության հանցակից եռյակը (Նիկոլ Փաշինյան, Վահագն Խաչատուրյան, Ալեն Սիմոնյան) Ալիևի հետ համատեղ ջանքերով արցախահայերին ցեղասպանելուց, Արցախը հայաթափելուց հետո լծվել են Արցախի էջը փակելու գործին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Ըստ դավաճան եռյակի` Արցախի էջը փակ է, Արցախի պետական ինստիտուտների պահպանումը՝ սպառնալիք ՀՀ անվտանգության համար։ Սա, իհարկե, Թուրքիայի և Ադրբեջանի պաշտոնական տեսակետն է, որ Հայաստանում հնչեցնում են նրանց ոչ պաշտոնական ներկայացուցիչները։
Հանցագործ եռյակն ուղիղ ասում է` Թուրքիայի և Ադրբեջանի գործոնն այլևս չպետք է դիտարկել իբրև սպառնալիք ՀՀ անվտանգությանը, պետք է գտնել խաղաղ համակեցության բանաձև։
Հիշեցնեմ` ընդամենը մեկ տարի առաջ գրեթե նույն բանաձևով Նիկոլ Փաշինյանը խոստանում էր կարգավորել արցախահայերի հարցը:
Վերջին 100 տարվա մեջ թուրքերը երկու անգամ մեզ՝ հայերիս, մեր սեփական հայրենիքում ենթարկել են ցեղասպանության։ Ընդ որում, եթե 1915 թվականին չունեինք պետականություն, 2020 թվականին ունեինք զույգ հայկական պետություն։
Թուրքիայի և Ադրբեջանի կողմից շարունակական ցեղասպանության փաստերն աշխարհին ներկայացնելու, նրա հետագա ագրեսիան կանխելու փոխարեն, թրքահպատակ եռյակը, թշնամիների գործողությունները արդարացնելով, նրանց հրավիրում է Հայաստան։
ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը շարունակում են մնալ այդ եռյակը և նրանց սպասարկող ուժերը:
Հ.Գ. Շատ է խոսվում ՀՀ արտաքին քաղաքականության վեկտորի փոփոխության մասին: Իրականում` Նիկոլի միակ ընտրությունը Թուրքիան է»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-22 16:33
Президент США Дональд Трамп принял решение о выходе США из ЮНЕСКО. Об этом заявили в Белом доме.
-
2025-07-22 16:31
Свекрови бывшего мэра Эчмиадзина Дианы Гаспарян — Рузанне Асатрян, предъявлено обвинение в отмывании денег. Об этом сообщает издание ArmLur.am.
-
2025-07-22 16:29
По данным 24News, сразу после возвращения из отпуска, в четверг, премьер-министр Никол Пашинян отправится в Алтайский край Российской Федерации, где у него запланирована встреча с премьером РФ Михаилом Мишустиным.
-
2025-07-22 16:28
Давайте зафиксируем: между Anglo Asian Mining и Кашенским месторождением стоял Арцах и 120 тысяч армян Арцаха. Для того чтобы добраться до меди, нужно убрать с пути два этих препятствия.