Последние новости

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀԱՅՏՆԻ Է ՈՉ ՄԻԱՅՆ ԷԹՆԻԿ ԶՏՈՒՄՆԵՐՈՎ, ԱՅԼԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼՈՒ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄՈՒԹՅԱՄԲ

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն համահայկական միություն արձագանքել է Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգության պահպանության խնդրի շուրջ համակարգային հիստերիային՝ նշելով, որ իր գոյության մեկ հարյուրամյակի ընթացքում Ադրբեջանը հասցրել է հայտնի դառնալ ոչ միայն էթնիկ զտումների կատարյալ պրակտիկայով, այլև մշակութային ցեղասպանության և այդ հանցանքից ու պատասխանատվությունից հմտորեն հրաժարվելու պատրաստակամությամբ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միության տարածած հայտարարության մեջ նաև ասվում է. «Ադրբեջան պետության ստեղծումից ի վեր հայկական մշակութային ժառանգությունը պատմական Գարդմանի, Շիրվանի և Նախիջևանի տարածքում հայտնվել է գոյաբանական սպանալիքի առջև։ Ցավոք, անցած տասնամյակների ընթացքում մենք ականատես ենք եղել հայկական քրիստոնեական մշակութային ժառանգության ամենաբիրտ մեթոդներով յուրացմանը, խեղմանը կամ ուղղակի ոչնչացմանը, ինչը հետևանք է այն խորը ռասայական և կրոնական խտրական գիտակցության, որը պետական մակարդակով տիրապետում է Ադրբեջանում։

Ադրբեջանը հանցանքի ու պատասխանատվության իր մասնաբաժնից հրաժարվելու նպատակադրությամբ պարբերաբար անհիմն մեղադրանքներ է հնչեցնում Հայաստանի հասցեին։ Մինչդեռ մեծ հարց է ծագում՝ պատրա՞ստ է արդյոք Ադրբեջանը պատասխանել այն հարցին, թե որտեղ են պատմական Գարդմանի, Շիրվանի ու Նախիջևանի ավելի քան կես միլիոն հայերը, ինչ ճակատագրի է արժանացել նրանց գույքը և թե ինչու և ինչպես է հայկական մշակութային ժառանգությունը շարունակաբար խեղվում կամ ոչնչացվում։

1998-2006թթ. ընթացքում ադրբեջանական բանակի ստորաբաժանումների անմիջական մասնակցությամբ ոչնչացվեցին Ջուղայի հայկական գերեզմանատան հազարավոր եզակի խաչքարեր ու տապանաքարեր, որոնք նյութական արվեստի եզակի նմուշներ էին, իսկ գերեզմանատան տարածքը վերածվեց հրաձգարանի։ Եթե Ադրբեջանը չի ընդունում իր հանցանքը, ապա ինչո՞ւ թույլ չի տալիս միջազգային կազմակերպություններին տեղում ուսումնասիրել իրավիճակը։ Պատասխանը չափազանց պարզ է երբ անհնար է հերքել իրողությունը, օգնության են գալիս արգելքի ու ստվերման բռնատիրական մեթոդները։

Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի Միջազգային արդարադատության դատարանը 2021թ. դեկտեմբերի 7-ի միջանկյալ միջոցների կիրառման վերաբերյալ որոշմամբ պահանջել է Ադրբեջանից ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի և պղծման բոլոր գործողությունները, որոնք կատարվել են հայկական մշակութային ժառանգության հանդեպ, այդ թվում՝ եկեղեցիների և պաշտամունքի այլ վայրերի, հուշարձանների, բնության վայրերի, գերեզմանների և այլ արտեֆակտների: Սակայն, նման որոշումից հետո էլ Ադրբեջանն անարգել շարունակում է իր գործողությունները, որ վառ վկայությունն է Շուշիի Սբ Ղազանչեցոց եկեղեցու «վերակառուցմամբ» պայմանավորած ինքնության խեղաթյուրումը, Շուշիի Կանաչ ժամ՝ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու նկատմամբ վանդալիզմը, Շուշիի հայկական պատմական գերեզմանատան միջով ճանապարհի անցկացումը, որի հետևանքով դեռևս անհայտ թվով տապանաքարեր են վնասվել կամ ուղղակի ոչնչացվել։

Մեր և աշխարհի համար նման բարբարոս վարքն այլևս նորություն չէ, որովհետև մինչև Շուշիի հայկական գերեզմանատունը պղծելը, ադրբեջանական անհանդուրժողականության ռազմամեքենան արդեն անցել էր Բաքվի Մոնտինոյի հայկական գերեզմանատան վրայով՝ այն գրեթե ամբողջությամբ վերացնելով։ Շարքը կարելի է դեռ երկար շարունակել այնքան ժամանակ քանի դեռ Ադրբեջանը չի հաղթահարել էթնոֆոբ քաղաքականության բարդույթը և հաշվի նստել մարդասիրության ու փոխադարձ հարգանքի համաշխարհային չափանիշների հետ»։

«Արմենպրես»

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • ОСКАНЯН: ПОСЛЕ ПАШИНЯНА ВСЕ БУДЕТ ГОТОВО, ЧТОБЫ ВОПРОС АРЦАХА БЫЛ ВКЛЮЧЕН В ПОВЕСТКУ ПЕРЕГОВОРОВ
    2025-06-26 15:43

    Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян заявил, что не намерен отклоняться от своей повестки и будет продолжать поднимать вопрос Нагорного Карабаха и права его народа на возвращение в свои дома. По его словам, события, происходящие в Армении, напрямую связаны с Карабахом и региональными процессами.

  • КУДА ВЕДУТ ПРОБЛЕМЫ В АРМЯНО-РОССИЙСКИХ ОТНОШЕНИЯХ? ЭКСПЕРТЫ О РЕАЛЬНЫХ УГРОЗАХ
    2025-06-26 15:43

    Каковы перспективы армяно-российских отношений, на самом ли деле между двумя странами союзницами нет проблем, как об этом заявляют высокопоставленные лица в Ереване и Москве, какие проблемы видят экспертные круги Армении и почему говорят о том, что арест Самвела Карапетяна – это демарш в адрес России? Эти и другие вопросы были обсуждены в ходе научной экспертной дискуссии “Перспективы армяно-российских отношений” в Ереване 25-го июня. Открывая дискуссию, заместитель директора Национального исследовательского института развития коммуникаций Валентина Комлева пригласила участников обсуждения высказать свое мнение по поводу многих вопросов повестки армяно-российских отношений. В свою очередь, директор Центра российских исследований ЕГУ, координатор Евразийского экспертного клуба, политический аналитик Арам Сафарян отметил, что экспертное сообщество должно быть очень активным, и важно доносить их голос до принимающих решения как в Ереване, так и в Москве.

  • Правила электронной торговли в ЕАЭС заработают к осени – министр
    2025-06-26 15:19

    Глава об электронной торговле в Таможенном кодексе Евразийского экономического союза (ЕАЭС) заработает к осени текущего года. Об этом сообщил журналистам министр по таможенному сотрудничеству Евразийской экономической комиссии (ЕЭК) Руслан Давыдов в кулуарах Евразийского экономического форума.

  • ЭТО ПОСЛАНИЕ КРУПНОМУ БИЗНЕСУ И ДИАСПОРЕ: ЭКС-ГЛАВА МИНЮСТА О ПРЕСЛЕДОВАНИИ КАРАПЕТЯНА
    2025-06-26 15:13

    Уголовное преследование бизнесмена Самвела Карапетяна и заявления властей Армении о возможной национализации принадлежащих ему активов подрывают доверие армянской диаспоры и создают неблагоприятную среду для инвестиций, заявил РИА Новости бывший министр юстиции Армении, член Верховного духовного совета Армянской апостольской церкви Геворг Даниелян.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ