Տաթևիկ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ․ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ԳԱԼՈՎ ՀԱՅԱՍՏԱՆ ԱՆԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ
Փաշինյանի հրաժարականը պահանջող «Զանգ» նախաձեռնության անդամները այսօր ևս իրականցնում են բողոքի ակցիա։
«Իրականում Ալեն Սիմոնյանի դեմքով և բերանով սկսում են շրջանառության մեջ դնել այն թեզը, որ բացառված չէ, որ ադրբեջանցիները կվերադառնան։ Եվ ինչն է այստեղ խնդիրը՝ «կտեր» են տալիս, թե եթե խաղաղություն լինի իրենք կգան, մենք էլ՝ Սումգայիթում կապրենք։ Մինչդեռ ընդամենը երկու ամիս առաջ ավելի քան 100 հազար մարդ ուղղակի բռնի տեղահանվել է և էթնիկ զտման է ենթարկվել Լղում, որտեղ ապրում էր, որն իրենց հայրենիքն էր»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Զանգ» նախաձեռնության անդամ Տաթևիկ Հայրապետյանը։
Նրա համոզմամբ՝ գործող իշխանության հայտնի տեխնիկան է՝ ստուգել մարդկանց տրամադրությունները, եթե մարդիկ բավարար արձագանք չտան, ապա իրենք կշարունակեն այդ թեզը։
«Կասկած չունեմ, որ իրենք ունեն պայմանավորվածություն և տվել են համաձայնություն ՝ Ադրբեջանի նախագահի այդ առաջարկին։ Ադրբեջանցիները գալով Հայաստան անկայունություն են ստեղծելու և մեր երկիրը կանգնելու է վերացման վտանգի առջև։ Ալիևը շատ լավ մշակված ծրագիր ունի՝ լինի ագրեսիայի ճանապարհով, թե ներսից երկիրը պայթեցնելու ճանապարհով վերացնել Հայաստանը»,- ասաց նա։
Նշենք, որ արդեն մի քանի օր է «Զանգ» նախաձեռնության անդամները քայլեր են իրականացնում Մաշտոցի պուրակից և յուրաքանչյուր անգամ, երբ փորձում են վրան տեղադրել, ոստիկանների կողմից բերման ենթարկվում։
Ըստ նախաձեռնության հայտարարության՝ յուրաքանչյուր քաղաքացի չի կարող հանգիստ նստել տանը, երբ մեր պետությունը փորձում են վերածել «Արևմտյան Ադրբեջանի»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-22 16:33
Президент США Дональд Трамп принял решение о выходе США из ЮНЕСКО. Об этом заявили в Белом доме.
-
2025-07-22 16:31
Свекрови бывшего мэра Эчмиадзина Дианы Гаспарян — Рузанне Асатрян, предъявлено обвинение в отмывании денег. Об этом сообщает издание ArmLur.am.
-
2025-07-22 16:29
По данным 24News, сразу после возвращения из отпуска, в четверг, премьер-министр Никол Пашинян отправится в Алтайский край Российской Федерации, где у него запланирована встреча с премьером РФ Михаилом Мишустиным.
-
2025-07-22 16:28
Давайте зафиксируем: между Anglo Asian Mining и Кашенским месторождением стоял Арцах и 120 тысяч армян Арцаха. Для того чтобы добраться до меди, нужно убрать с пути два этих препятствия.