Ազգային ավիափոխադրողը դադարեցնում է թռիչքները. որն է պատճառը
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ դեկտեմբերի 2-ից 4-ն ընկած ժամանակահատվածում որոշում է կայացվելու, որ Fly Arna ավիափոխադրող ընկերությունն այլևս Հայաստանից չվերթներ չի իրականացնելու։ Մեր տեղեկություններով՝ շատ լուրջ խնդիր կա՝ ընկերության կազմակերպչական և ֆինանսական հարցերի հետ կապված։
Մեր աղբյուրները փոխանցում են, որ այս ավիափոխադրողը երբ եկել է դաշտ և գործունեություն է սկսել ծավալել, այդ ժամանակահատվածում FLy Arna ընկերության տնօրենն էր Դավիթ Փափազյանը։ Նա տարբեր մարդկանց աշխատանքի է տեղավորել, առանց համապատասխան մասնագիտացման՝ նրանց տալով լուրջ պաշտոններ և բարձր աշխատավարձեր։ Այս ընկերությունը պետական ֆինանսական միջոցներ է ստացել, ինչի համար կառույցը ստուգել է Պետական վերահսկողական ծառայությունը. բոլոր փաստաթղթերն ու ակնհայտ խախտումները տարել ներկայացրել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Հենց սրա պատճառով էլ լուրջ տարաձայնություններ են առաջացել, և Փաշինյանը որոշում է կայացրել՝ ավելի լավ կլինի՝ այս ընկերությունը չվերթ չիրականացնի։
Այս ընկերության ձախողումը կապվում է նաև Երևանի քաղաքապես Տիգրան Ավինյանի հետ, քանի որ նա միջնորդ է եղել, որ այս ընկերությունը թռիչքներ իրականացնի Հայաստանում։ Այս հարցը շատ թեժ է քննարկվում Աժ ՔՊ-ական պատգամավորների միջև, և բոլորը մեղավորներ են փնտրում։
Հավելենք նաև, որ ընկերությունը 2021 թվականի դեկտեմբերի 10-ին պետական գրանցում է ստացել «Հայկական ազգային ավիաուղիներ» ՓԲԸ-ից և ներկայանում է «Ֆլայ Արնա» ապրանքանիշով։ Համաձայն պետռեգիստրի՝ ավիաընկերությունն ունի 3 բաժնետեր, բայց ներկայանում է որպես ազգային փոխադրող:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-19 19:06
Национализация — это не санкция, она не должна вызывать беспокойство у какого-либо собственника, будь то физическое или юридическое лицо, чтобы якобы побуждать его к ответным действиям. Это серьезнейшая нагрузка для самого государства.
-
2025-06-19 18:46
Экс-министр юстиции, бывший член правления партии "Республика" Артак Зейналян тайным голосованием в парламенте избран членом Конституционного суда Армении.
-
2025-06-19 18:42
Бизнесмену Самвелу Карапетяну как российскому гражданину будет оказано необходимое содействие, сказала на брифинге официальный представитель МИД РФ Мария Захарова.
-
2025-06-19 18:40
Мне очень понравился образцовый ответ президента России в ходе вчерашнего общения с главными редакторами СМИ, и я позволю себе плагиат: «Я даже думать на этот счет не хочу, даже обсуждать это не хочется». Об этом на еженедельном брифинге заявила официальный представитель МИД РФ Мария Захарова, отвечая на вопрос о возможных планах Алиева открыть так называемый Зангезурский коридор на фоне ирано-израильской войны.