Բաբկեն ՊԻՊՈՅԱՆ․ ՍԱՏՄ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՍԱՀՂԻ ԼԻՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՍԱՏՄ հայտարարությունը կիսահղի լինելու մասին է»,-այսպես արձագանքեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը՝ Panorama.am-ի հետ խոսելով Սննդի անվտանգության տեսչական մարմնի՝ ի պատասխան Ռոսսելխոդնազդզորի տարածած հաղորդագրության մասին։
Նրա խոսքով, ՍԱՏՄ-ն կամ պետք է հայտարարի, որ բացառում է իր կողմից տրամադրված սերտիֆիկատների պարագայում խնդիր լինի, այսինքն բացառի վնասատուների և այլնի առկայությունը, ասի՝ ապացուցելի տվյալներ ունի, կամ չբացառի։
«Հիմա այն տարածել է հայտարարություն, որն ավելի շատ հարցեր է առաջացնում, քան հարցերի է պատասխանում։ Ավելին, շատ խստացված հսկողություն է տեղի ունենում մեր սահմաններին, եթե մեր կողմում խնդիր չկա, ինչո՞ւ է ուժեղացվել հսկողությունը»,-ասաց նա։
Պիպոյանի խոսքով, ռուսական կողմը նոտաներ ավելացրել է, ինչը նաև քաղաքական պատճառներ ունի։
«Ասում են՝ էլ բարի վերաբերմունք չէ։ Եթե ինչ-որ բաների վրա աչք ենք փակել, էլ չենք փակելու»,-ասաց նա։
Հարցին, թե նման խնդրից ու դրա բարձրաձայնումից հետո որո՞նք պետք է լինեն կառավարության, տեսչական մարմնի անելիքները, Պիպոյանն արձագանքեց, որ առողջապահության ոլորտում կա մի ոսկե կանոն, ասում են՝ մի վնասիր։
«Կառավարության արձագանքը, ոնց որ հակառակ լինի այդ կարգախոսին, քանի որ հաջորդ օրն առավոտյան ներքին ընթացակարգերով խնդիրը հասկանալու փոխարեն այն տեղափոխվեց ուռա հայերենսիրական դաշտ, մենք կուտենք մեր ապրանքը, մենք կգտնենք ուրիշ շուկա, ինչ-որ պաթոսային հայտարարություններ, մինչդեռ այդ շուկաների մասին, որ խոսում ենք, որ երկիրն ենք դիտարկում առաջնային ու միջպետական մակարդակով նույն ՍԱՏՄ-ն ինչ սերտիֆիկատների փոխճանաչման աշխատանքներ է իրականացրել այդ երկրի հետ, որովհետև արտահանումն այդպես հեշտ չի, վերցնենք ապրանքը, ուղևորվենք դեպի Ռուսաստան, կեսից փոշմանենք, քշենք Ֆրանսիա կամ Իտալիա»,-ասաց նա։
Պիպոյանի խոսքով, Հայաստանում տեսչական բարեփոխումները վերացվել են տեսչական չարեփոխումների։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-22 16:33
Президент США Дональд Трамп принял решение о выходе США из ЮНЕСКО. Об этом заявили в Белом доме.
-
2025-07-22 16:31
Свекрови бывшего мэра Эчмиадзина Дианы Гаспарян — Рузанне Асатрян, предъявлено обвинение в отмывании денег. Об этом сообщает издание ArmLur.am.
-
2025-07-22 16:29
По данным 24News, сразу после возвращения из отпуска, в четверг, премьер-министр Никол Пашинян отправится в Алтайский край Российской Федерации, где у него запланирована встреча с премьером РФ Михаилом Мишустиным.
-
2025-07-22 16:28
Давайте зафиксируем: между Anglo Asian Mining и Кашенским месторождением стоял Арцах и 120 тысяч армян Арцаха. Для того чтобы добраться до меди, нужно убрать с пути два этих препятствия.