Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ․ ՏԻԿՆԱՅՔ ԵՎ ՊԱՐՈՆԱՅՔ, ՍԱ Է ԴԱԺԱՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
«Հայաստանյան իշխանությունների հռչակած տարատեսակ «խաղաղության բանաձևերն» ակնհայտորեն շրջանցել են Բաքվի բանտերում գտնվող շուրջ 6 տասնյակ գերիներին»,-Ազգային ժողովում հայտարարությունների ժամին ասաց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Նա նշեց, որ մեկի համար խաղաղությունը նախընտրական խոստում էր, որը մյուս ծրագրային դրույթների նման կյանքի չկոչվեց, մեկի, իսկ ավելի կոնկրետ՝ Ադրբեջանի, տարածքային ախորժակը բավարարելու միջոց:
«Հասարակությունը չի մոռացել, թե նախընտրական փուլում, չագուչով շրջող Փաշինյանը ինչպես էր գոռում, որ Բաքվի բանտերում գտնվող մեր հայրենակիցները 1-2 ամիս ավել գերության մեջ մնալու համար կներեն մեզ, բայց չեն ների, եթե մենք հանուն իրենց ազատության զիջենք մեր անկախությունն ու ինքնիշխանությունը:
Հիմա, ինչպես պետք է իր ծանր կյանքը քարշ տա ադրբեջանական բանտում գտնվող մեր հայրենակիցը, եթե 1-2 ամսվա փոխարեն 2-2.5 տարի է անցել` ինքը բանտում է, իսկ իր ազատությունն ու անկախությունը զիջված են:
Այդ մարդկանց զորակոչելուց, պատերազմի տանելուց գոռում էին՝ հանուն հայրենիքի է, իսկ նույն այդ հայրենիքը զոհաբերեցին, դրա համար պայքարողներին էլ բախտի քմահաճույքին թողեցին»,- ասաց պատգամավորը։
Ըստ Տ.Աբրահամյանի պաշտոնական Բաքուն նույն կերպ փորձում է շահարկել Արցախի գործող և նախկին ռազմաքաղաքական ղեկավարության գերության հանգամանքը, ովքեր ակնհայտ քաղաքական հետապնդման են ենթարկվում:
«Սրանով Ադրբեջանը փորձում է թաղել Արցախի հաղթանակների, պետականության և պայքարի փուլը ու փակել այդպես էլ չփակվող և Ադրբեջանի կոկորդին մնացած Արցախի էջը:
Սինքրոն՝ նույն գործով և գրեթե նույնանման գործիքակազմի կիրառմամբ զբաղված է Հայաստանի իշխանությունը, ում համար Արցախի հարցն արդեն փակված է, կնիքը դրված է և սև գործն արված:
Նստելու ենթակա յուրաքանչյուր անձի դեպքում կա քաղաքական հաշվարկ և ուղերձ՝ Արմեն Աշոտյանից, Գրիգորի Խաչատուրովից, Նարեկ Մալյանից, Մամիկոն Ասլանյանից մինչև մարդիկ, ում անունները հասարակության ճնշող մեծամասնությունը չգիտի. նրանք բոլորը քաղաքական իշխանությունների թիրախում են:
Գերիների թեման դրոշակ սարքելն իշխանությանը միայն նախընտրական ժամանակահատվածում էր անհրաժեշտ, իսկ հիմա դա իրենց օրակարգում չէ:
Տիկնայք և պարոնայք, սա է դաժան իրականությունը»,- ասաց Տիգրան Աբրահամյանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-15 14:09
Визит министра иностранных дел РФ Сергея Лаврова в Армению прорабатывается, сказала в ходе еженедельного брифинга официальный представитель МИД РФ Мария Захарова.
-
2025-05-15 13:17
Водителям в Армении могут разрешить использовать электронные водительские удостоверения вместо пластиковых. Соответствующий законопроект, одобренный на заседании правительства, направлен в парламент.
-
2025-05-15 13:15
Сотрудники правоохранительных органов не реагируют должным образом на проблему распространения в Армении наркотиков среди несовершеннолетних. Об этом сигнализирует адвокат Гоар Мелоян, опубликовавшая фотографию статьи о распространении наркотиков среди несовершеннолетних в селе Мхчян Араратской области. В частности, учеников связали в школьном туалете и напичкали их наркотиками.
-
2025-05-15 13:14
Основатель соцсети Reddit Алексис Оганян приобрел около 10% акций женской футбольной команды "Челси", сообщают СМИ.