ՌԴ-ն ողջունում է Երևանից հնչող հայտարարությունները. Զախարովան` զենքի մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մոսկվան ողջունում է ՀՀ ՊՆ–ի հայտարարությունը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` մեկնաբանելով ՀՀ պաշտպանության փոխնախարար Հրաչյա Սարգսյանի խոսքերը։
Դեկտեմբերի 4-ին Սարգսյանը հայտարարել էր, որ Հայաստանը Ռուսաստանին դատի չի տա զենք չմատակարարելու պատճառով։ «Կարծում եմ՝ հերթը դրան չի հասնի, հարցը գործընկերային հարաբերություններով կլուծվի»,– նշել էր նա։
«Մենք կարող ենք միայն ողջունել դա։ Ինչպես հասկանում ենք, ՌԴ ՊՆ–ն էլ նմանատիպ տրամադրվածություն ունի», – ասել է Զախարովան։
Մեկնաբանելով այլ երկրների հետ Հայաստանի ռազմատեխնիկական համագործակցությունը` Զախարովան նշել է` ցանկալի չէր լինի, որ հայ ժողովրդին մոլորության մեջ գցեին այսպես կոչված արևմտյան բարեկամները։ Նրա կարծիքով` Ֆրանսիայի մատակարարած «Բաստիոն» զրահամեքենաները ոչնչացման ենթակա տեխնիկա են, ինչն ակնհայտ է նույնիսկ այն իրավիճակից դատելով, որը ստեղծվել է ռազմական հատուկ գործողությունների համատեքստում։
«Եթե ԶԼՄ–ներից շատերը, որոնք, ցավոք, կապ ունեն ՀՀ ներկայիս իշխանությունների հետ, այդ տեղեկությունը աղճատված չներկայացնեին և հակալրագրողական գործունեությամբ չզբաղվեին, այլ սեփական երկրի ժողովրդին հնարավորություն տային ծանոթանալու մեջբերումներին և ուղիղ խոսքերին, հավանաբար հասկանալի ավելի գուցե լիներ, որ Արևմուտքը հերթական անգամ կեղծ սարքեր է հրամցնում հայ ժողովրդին», – ասել է Զախարովան։
Նրա խոսքով` ակնհայտ է, որ տարբեր երկրների արտադրության «աջափսանդալ» տեխնիկան երբեք չի նպաստում մարտունակության բարձրացմանը։
Հիշեցնենք` Հայաստանի իշխանությունը բազմիցս հայտարարել է, որ Ռուսաստանը պայմանագրով նախատեսված սպառազինություն և ռազմական տեխնիկա չի մատակարարել, մինչդեռ գումարները փոխանցվել են: Ճշգրիտ գումարը պաշտոնապես չի նշվել։ Որոշ տվյալներով` խոսքը 250 մլն դոլարի մասին է։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 24-ին հայտարարեց, որ քննարկվում է Ռուսաստանին զենքի գնման համար վճարած միջոցների հաշվին Հայաստանի պարտքի նվազեցման տարբերակը։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-19 18:02
Великобритания и Европейский союз достигли соглашения по сделке, которая будет регулировать их торговые отношения с учетом выхода Великобритании из состава ЕС в 2020 году.
-
2025-05-19 18:01
В Национальный центр кризисного управления 19 апреля в 16:02 поступил звонок о том, что на улице Сильвы Капутикян города Ереван столкнулись автомобили.
-
2025-05-19 17:55
Вице-президент США Дж. Д. Вэнс отменил визит в Израиль из-за эскалации израильских военных операций в секторе Газа. Как передает Арменпресс, об этом сообщила новостная платформа Axios со ссылкой на высокопоставленного чиновника США.
-
2025-05-19 17:54
Армянские школьницы удостоились 4 бронзовых медалей на международной открытой олимпиаде по биологии, которая проходила 10-17 мая в образовательном центре «Сириус» в Сочи, сообщает пресс-служба Министерства образования, науки, культуры и спорта РА.