ՌԴ ԱԳՆ․ ՌԴ-ն պատրաստ է աջակցել Երևանի և Բաքվի միջև անմիջական սահմանազատման գործընթացին
Մոսկվան պատրաստ է աջակցություն ցուցաբերել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման անմիջական աշխատանքների ընթացքում։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների վերջերս կայացած հանդիպումը սահմանին: Միջոցառման ընթացքում կողմերը համաձայնեցրել են մեթոդաբանական և կազմակերպչական հարցեր` սահմանազատման գործնական աշխատանքների մեկնարկի նախապատրաստման շրջանակներում:
«Մեր կողմից մենք պատրաստ ենք ցանկացած աջակցություն ցուցաբերել սահմանազատման անմիջական գործունեության ընթացքում։ Դա ենթադրում է նաև անհրաժեշտ քարտեզագրական նյութերի տրամադրում։ Մասնավորապես, դա երեկ հաստատել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մերձկասպյան երկրների ԱԳ նախարարների խորհրդի շրջանակներում ադրբեջանցի գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ»,-ասել է Զախարովան։
Նոյեմբերի 30-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կայացել է երկու երկրների միջև սահմանազատման պետական հանձնաժողովների հինգերորդ հանդիպումը` ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-24 20:02
Партия социалистов инициировала вотум недоверия премьер-министру Франции Франсуа Байру из-за отказа вернуть пенсионный возраст к отметке в 62 года.
-
2025-06-24 19:59
Власти распорядились отключить экраны с изображением бизнесмена Самвела Карапетяна. Об этом сообщают источники Новости Армении - NEWS.am.
-
2025-06-24 19:57
Вынесение суровых приговоров журналистам и сотрудникам Abzas Media вызывает беспокойство. Об этом говорится в заявлении дипломатической службы Европейского союза.
-
2025-06-24 19:56
Тегеран будет соблюдать перемирие, если Израиль не будет его нарушать. Об этом заявил президент Ирана Масуд Пезешкиан в ходе телефонного разговора с премьер-министром Малайзии Анваром Ибрагимом.