ՀՀ և Ադրբեջանի սահմանների դելիմիտացիայի գործընթացը բավականին բարդ ու երկար է լինելու
Հայաստանի և Ադրբեջանի սահմանների դելիմիտացիայի գործընթացը բավականին բարդ ու երկար է լինելու: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարեց Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի հարցին:
«Դելիմիտացիայի գործընթացը բավականին բարդ ու երկար է լինելու, դա ակնհայտ է: Կարծես թե, փոխադարձ ընկալում կա, որ դելիմիտացիայի գործընթացն իրականացվելու է բացառապես իրավական նշանակություն ունեցող փաստաթղթերի հիման վրա: Երկրորդը՝ մենք աշխատելու ենք քարտեզներով, որոնք ոչ թե նկարներ կամ քարտեզի տիպի սխեմաներ են, այլ իրական տոպոգրաֆիկ քարտեզներ են: Օրինակ՝ 1975 թվականի քարտեզը, դա մանրակրկիտ պետք է հետազոտվի: Չկա դելիմիտացիայի որևէ դիսկրետ լուծում: Չի լինելու մի հանդիպում, որից հետո մենք գանք և հայտարարենք, որ դելիմիտացիայի գործընթացն ավարտված է: Դա ուղղակի անհնարին է»,-ասաց փոխվարչապետը:
Գրիգորյանը շատ կարևորեց այն հանգամանքը, որ կողմերը միատեսակ են ընկալում այդ գործընթացը, դրա նշանակությունն ու աշխատանքի ձևը:
Անդրադառնալով սահմանազատման հարցերով Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովների վերջին աշխատանքային հանդիպման արդյունքներին՝ փոխվարչապետն ասաց, որ այս անգամ պայմանավորվել են հաստատել աշխատակարգ, որը կնկարագրի աշխատանքի ինստիտուցիոնալ ընթացքը:
«Կարծում եմ՝ մենք մոտ ժամանակներում այդ աշխատակարգը կներառենք կառավարության նիստի օրակարգ, որոշում կկայացնենք և այդուհետ մեր հանդիպումներն ավելի ինստիտուցիոնալ կլինեն»,-ասաց Գրիգորյանը:
Նա բովանդակային մանրամասներ չներկայացրեց վերջին հանդիպումից, քանի որ չի էլ քննարկվել՝ այդ թվում անկլավներ ու էքսկլավների մասին:
Անդրադառնալով անկլավների, էքսկլավների վերաբերյալ հարցին՝ Գրիգորյանն ասաց. «Դժվար է ասել վերջնականապես այդ հարցն ունի՞ որևէ իրավական նշանակություն ունեցող հիմք, թե՞ չունի»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-24 16:37
Евразийская экономическая комиссия (исполнительный орган ЕАЭС) намерена предложить механизмы упрощения доступа товаров из стран союза на российский рынок государственных закупок. Об этом заявил министр ЕЭК по конкуренции и антимонопольному регулированию Максим Ермолович в ходе пресс-конференции в международном мультимедийном центре Sputnik.
-
2025-06-24 16:34
Организованная и реализуемая армянскими властями кампания против Армянской апостольской церкви, политика расправы с национальными благотворителями, преследование АРФ Дашнакцутюн и оппозиции в целом, а также дискредитация роли диаспоры перешли все границы. Об этом говорится в заявлении бывшего представителя Бюро АРФД, председателя Центрального совета «Ай дата» Акопа Тер-Хачатуряна.
-
2025-06-24 16:32
Иран и Израиль хорошо знают цену мира. Об этом на своей странице в «Facebook» написал политолог Сурен Саркисян, комментируя складывающуюся ситуацию.
-
2025-06-24 16:31
Арест Самвела Карапетяна — это очередное звено в цепи шагов властей Армении против национальной системы ценностей. Такое мнение высказал бывший посол Армении в Египте, экс-генконсул в Лос-Анджелесе и Алеппо Армен Мелконян, выступивший в защиту российского бизнесмена.