Սպիտակ տուն. Առանց լրացուցիչ օգնության Ուկրաինան կարող է պարտվել
ԱՄՆ-ն բարձր է համարում այն ռիսկը, որ Ուկրաինան հակամարտությունում կպարտվի առանց ամերիկյան կողմի լրացուցիչ օգնության: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ տեղեկությունը հայտնել է Սպիտակ տան ռազմավարական հաղորդակցությունների հարցերով համակարգող Ջոն Քիրբին։
«Մեծ ռիսկ կա, որ Ուկրաինան կարող է պարտվել», – ասել է նա լրագրողներին՝ մեկնաբանելով ԱՄՆ Կոնգրեսի կողմից Կիևին լրացուցիչ օգնություն տրամադրելու որոշման հնարավոր բացակայությունը:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը 106 միլիարդ դոլար էր խնդրել Իսրայելին և Ուկրաինային օգնելու համար, սակայն Կոնգրեսում միանշանակ աջակցություն չէր ստացել: Ներկայացուցիչների պալատը, որտեղ մեծամասնությունը պատկանում է հանրապետականներին, քվեարկել է միայն Իսրայելին օգնություն հատկացնելու օգտին, սակայն Սենատը, որը վերահսկում են դեմոկրատները, արգելափակել է այդ նախաձեռնությունը:
Հարցումը պահանջում է Կոնգրեսի երկու պալատների հաստատում և նախագահի հետագա ստորագրություն: Ավելի վաղ Կիևին օգնելու համար հատկացված միջոցներն ավարտվում են, խոստովանել են վարչակազմում, այդ պատճառով էլ Ուկրաինային ուղարկվող սպառազինությունների փաթեթները նվազում են։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-24 14:53
Секретарь фракции «Честь имею» Тигран Абрамян написал:
-
2025-06-24 14:51
Россия выступает за устойчивое прекращение огня между Ираном и Израилем и подтверждает поддержку ИРИ, одновременно дистанцируясь от предположений о прямом участии в ответных ударах или обмене секретной информацией. Об этом заявил пресс-секретарь президента РФ Дмитрий Песков, комментируя последние события на Ближнем Востоке.
-
2025-06-24 14:48
Главу ГК "Ташир" Самвела Карапетяна перевезли в УИУ "Ереван-Кентрон". Об этом Sputnik Армения сообщила пресс-секретарь уголовно-исполнительной службы Минюста Нона Навикян.
-
2025-06-24 13:27
Евразийский банк развития (ЕАБР) прогнозирует для Армении рост ВВП в ближайшие годы. Согласно макроэкономическому прогнозу банка, в 2025 году экономика страны вырастет на 5,5%, в 2026 году — на 5,3%, а в 2027 году — на 5,0%.