Պետդեպ. Պետքարտուղարի օգնական Օ’Բրայենը Երևան չի այցելի ժամանակի սղության պատճառով
Պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս O’ Բրայենը Ադրբեջանից հետո չի ծրագրում այցելել Հայաստան: Այս մասին NEWS.am-ին ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը։
«Մենք այցի մասին այլ մանրամասներ չունենք հաղորդելու, բացի նրանից ինչ ներառված էր երեկվա մեր հաղորդագրությունում։ Պետքարտուղարի օգնական Օ’Բրայենի այս ուղևորությունը Հարավային Կովկաս կլինի միայն Բաքու՝ ժամանակի սղության պատճառով, սակայն մեր բարձրաստիճան պաշտոնյաները հաճախ են մեկնում նաև տարածաշրջանի մյուս երկրներ։ Մենք շարունակում ենք հանդիպումներ ունենալ ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ՝ խաղաղության հասնելու նպատակով։
Կովկասի բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուի Բոնոն նույնպես ճամփորդում է տարածաշրջանում և իր մշտական դիվանագիտական գործունեության շրջանակում կանգ կառնի Երևանում»,- ասել է աղբյուրը։
Ավելի վաղ Պետդեպարտամենտը հայտնել էր, որ ԱՄՆ Պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենը դեկտեմբերի 6–ին կայցելի Բաքու, որտեղ կհանդիպի Ադրբեջանի պաշտոնյաների հետ՝ քննարկելու երկկողմ հարաբերությունների ամրապնդումը, ինչպես նաև աջակցությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-21 16:55
Интервью с доктором юридических наук Артуром Гамбаряном.
-
2025-06-21 15:34
Городской совет Алькасера (провинция Валенсия, Испания) единогласно осудил геноцид османской Турцией, политику отрицания нынешних турецких властей и принял предложение о признании Геноцида армян, став 42-м испанским городом Испании, сделавшим это.
-
2025-06-21 15:32
Министр иностранных дел Ирана Аббас Арагчи в интервью NBC News заявил, что если Трамп решит, что США нанесут удар по Ирану, его правительство оставляет за собой право нанести ответный удар, как оно это сделало в отношении Израиля.
-
2025-06-21 15:26
Главный редактор армянского издания "Калифорнийский курьер" в Лос-Анжелесе Арут Сасунян высказал два взгляда на ситуацию относительно нападок власти на главу Армянской Апостольской Церкви и вставшего на ее защиту видного представителя делового сообщества и мецената из диаспоры.