ԲՏԱ նախարար․ Ռուսական հեռուստաալիքների փակման հարց հիմա չի քննարկվում
Ռուսական հեռուստաալիքների փակման հարց հիմա չի քննարկվում։ Կառավարության նիստից հետո այս հայտարարությունն արեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ ռուսական կողմի հետ խորհրդակցություններ պետք է անցկացվեն, օրն ու ժամը դեռ հստակեցված չէ։
Ավելի վաղ Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հայտարարել էր, որ հանրապետությունում ռուսական հեռուստաալիքների հեռարձակման մասին պայմանագրի դրույթների խախտումներ է հայտնաբերել։ Լրագրողները հետաքրքրվեցին նախարարից, թե խոսքն ինչ խախտումների մասին է։
«Երբ այստեղ տեղում հանդիպենք, ավելի առարկայական, բովանդակային կխոսենք»,- նշեց նախարարը։
Նա հավելեց, որ ռուսական կողմի հետ խորհրդակցություններն այս տարի են կայանալու Երևանում։ Շեշտեց՝ նախաձեռնողը հայկական կողմն է։ Հանդիպման օրակարգում համաձայնագրի կետերի պահպանումն է։
Նախարարը չցանկացավ մեկնաբանել տարբեր շրջանակների կողմից հնչող` ռուսական ալիքների փակման պահանջը։ Ըստ նրա՝ քանի դեռ խորհրդակցությունները չեն կայացել, ինքը ոչինչ չի կարող ասել։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-24 20:02
Партия социалистов инициировала вотум недоверия премьер-министру Франции Франсуа Байру из-за отказа вернуть пенсионный возраст к отметке в 62 года.
-
2025-06-24 19:59
Власти распорядились отключить экраны с изображением бизнесмена Самвела Карапетяна. Об этом сообщают источники Новости Армении - NEWS.am.
-
2025-06-24 19:57
Вынесение суровых приговоров журналистам и сотрудникам Abzas Media вызывает беспокойство. Об этом говорится в заявлении дипломатической службы Европейского союза.
-
2025-06-24 19:56
Тегеран будет соблюдать перемирие, если Израиль не будет его нарушать. Об этом заявил президент Ирана Масуд Пезешкиан в ходе телефонного разговора с премьер-министром Малайзии Анваром Ибрагимом.