Աղվան Վարդանյան․ Փաշինյանը կրկին ստում է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
2019-ին դատարանների դռներն արգելափակվել են Նիկոլ Փաշինյանի կոչով, և 4,5 տարի հետո ինքը ասում է՝ մենք այն ժամանակ մենք արգելափակեցինք դատարանները, ար բացենք արդարադատության դուռը: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 7-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։
«Ես ուզում եմ ձեզ բացահայտել,, որպեսզի դուք համոզվեք, թե որքան սուտ է ասում այդ մարդը, ինչպես միշտ: 2019-ի մայիսի 20-ին նա ունեցավ այդ ելույթը, հայտարարեց, որ փակում ենք դատարանների դռները և ասաց նաև այլ բաներ: Ինչու այդ ելույթը եղավ 2019-ի մայիսի 20-ին. պարզ, հասկանալի պատճառով. Այդ օրը վերաքննիչ դատարանը կալանքից ազատ էր արձակել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Այդ ելույթը ուղղակի արձագանք էր դատարանի որոշման, որը հետո ապացուցվեց ՍԴ-ում: Այդ ելույթի մեջ նա ասում է, որ բոլոր դատավորները պետք է վեթինիգի ենթարկվեն, որ բոլոր այն դատավորները, որոնց նախկին դատավճիռները ՄԻԵԴ-ի կողմից սխալ են ճանաչվել, նրանք պետք է հեռանան կամ հեռացվեն, որ մենք պարտավոր ենք դատարանները վերափոխել, և եթե պետք է, նաև համաժողովրդական հանրաքվե անցկացնել Սահմանադրությունը փոխելու համար: Սա այն դեպքում, երբ մյուս կարևոր հարցերով նա ուղղակի սարսափում է հանրաքվե բառից:
Նա նաև ասում է՝ մեր նպատակը խամաճիկային դատարաններ ունենալը չէ, ազատ, անկաշկանդ դատարաններ ունենալն է: Հիմա նայեք, 2019-ի հայտարարությունը ոչ խամաճիկային դատարաններ ունենալու վերաբերյալ, և տեսեք այսօրվա դատական համակարգի վիճակը՝ ամբքողջովին խամաճիկային, ենթակա այս իշխանությանը»,-ասաց Աղվան Վարդանյանը:
Նա հիշեցրեց, որ այդ ելույթում Նիկոլ Փաշինյանը նաև հայտարարել է՝ ես տեսնում եմ, որ փորձում են հակասություն սերմանել Արցախի ժողովրդի և Հայաստանի ժողովրդի միջև, և ես չեմ բացառում, որ ռազմաքաղաքական ղեկավարությունում կլինեն մարդիկ, որոնք կփորձեն հրահրել պատերազմ, այդ պտերազմում տարածքներ կորցնել և մեղադրել ՀՀ իշխանություններին. «Սա էլ նայեք այսօրվա պրիզմայով, այսօրվա կտրվածքով»:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-24 12:00
Белый дом может повторить манёвр 2020 года, когда Иран обстрелял американские базы в Ираке, и ответа не было. К тому же сейчас, как и тогда, Тегеран заранее сообщил об атаке. Повышать же градус эскалации для команды Дональда Трампа очень рискованно, учитывая раскол в США. На это обратил внимание политолог Малек Дудаков.
-
2025-06-24 11:56
Редактор сайта Politik.am Борис Мурази подал в суд на жену премьер-министра Армении Анну Акопян.
-
2025-06-24 11:52
Арест Самвела Карапетяна и механизм его реализации (приказ через Facebook, сопутствуемый разнузданными постами) может иметь серьезные макропоследствия.
-
2025-06-24 11:43
На 88-м году жизни скончался народный артист Республики Армения Гуж Манукян.