Последние новости

Գուտերեշ․ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հեղինակությունը խարխլված է

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Դոհայի ֆորումում ելույթի ժամանակ անդրադարձել է Գազայում տեղի ունեցող հումանիտար աղետին և միջազգային հանրության արձագանքին, հայտնում է Al Jazeera-ն։

Ըստ Գուտերեշի, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կաթվածահար է աշխարհաքաղաքական տարաձայնությունների պատճառով, նրա հեղինակությունը խարխլված է Գազայում հրադադարի կոչով բանաձևի ընդունման ձախողման պատճառով:

Նա նաև հայտարարել է, որ լուրջ ջանքեր են անհրաժեշտ գլոբալ խնդիրները, ինչպիսին Գազայում պատերազմն է, ավելի արդյունավետորեն լուծելու գործում համաշխարհային ինստիտուտների ներգրավման ուղղությամբ։

«Մենք երբեք չենք տեսել այդքան քաղաքացիական զոհեր ՄԱԿ-ում իմ մանդատի այս կարճ ժամանակահատվածում: Իրավիճակն արագորեն վերածվում է աղետի՝ պոտենցիալ անդառնալի հետևանքներով պաղեստինցիների և ամբողջ տարածաշրջանի խաղաղության և անվտանգության համար... Ես չեմ հրաժարվի Գազայում մարդասիրական հրադադարի հասնելու փորձերից»,- ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ