Վարդան Օսկանյան․ Խաղաղության պայմանագրում Արցախի մասին կետ եղել է, բայց հանվել է
Հայաստանի ու Ադրբեջանի միջև քննարկվող խաղաղության պայմանագրում եղել է կետ Արցախի ժողովրդի իրավունքների ու անկախության մասին, բայց այն հանվել է պայմանագրից։ Այս մասին այսօր իր ֆեյսբուքյան տեսաուղերձում ասել է ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը:
Ըստ նրա տեղեկությունների` խաղաղության պայմանագրի գործընթացը բավական առաջ է գնացել և մոտ է ստորագրման:
«Ընդհանրապես Արցախի մասին խոսք չկա, և եթե այսօրվա բովանդակությամբ է ստորագրվում այդ պայմանագիրը, դրանով մենք փակում ենք Արցախի էջն առհասարակ»,– ասել է նա։
Վարդան Օսկանյանը պատահական չի համարում Ադրբեջանի նախագահի վերջերս արած հայտարարությունը, թե հայերը պետք է մոռանան Արցախի մասին:
Նա հիշեցնում է, որ Արցախը երբեք անկախ Ադրբեջանի կազմում չի եղել, նույնիսկ սովետական շրջանում Արցախն ունեցել է ինքնավար կարգավիճակ, իսկ վերջին 30 տարիներին Արցախը եղել է փաստացի անկախ քաղաքական միավոր:
«Խնդիրը նրանում է, որ ՀՀ իշխանությունները գնում են դրան, և այս փաստաթղթի ստորագրումը այս բովանդակությամբ մոռացության է տանում Արցախը: Իսկ Ադրբեջանը պետք է հասկանա, որ այս պայմանագիրը նրանք ստորագրում են ոչ թե Հայաստանի հետ, հայ ժողովրդի հետ, այլ ընդամենը Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության հետ»,–ասում է Օսկանյանը։
Նախկին արտգործնախարարը կարծում է, որ Արցախի ժողովրդի վերադարձի հարցն իրենց տներ պետք է խաղաղության պայմանագրի մաս կազմի։
ԱԳ նախկին նախարարի խոսքով՝ այսօր իշխանությունները ունեն այդ վերջին հնարավորությունը՝ Արցախի հարցը ներառեն այս պայմանագրի մեջ:
Օսկանյանը ինչպես նախկինում, այս անգամ ևս առաջարկեց աշխատել իշխանությունների հետ այդ հարցն օրակարգ բերելու համար՝ նշելով, որ պարզապես կամք և ցանկություն է պետք, այլ ոչ թե իշխանությունը պահելու նեղ հաշվարկներ:
Հիշեցնենք` 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին փոխանցեց հարաբերությունների կարգավորման վերաբերյալ 5 կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ ավելացրեց և ուղարկեց իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 3-ին հայտնեց, որ Երևանի և Բաքվի միջև ընթանում է առաջարկների փոխանակման 6-րդ փուլը։
Հաջորդ օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց,որ երեք սկզբունք կա, որոնց շուրջ համաձայնության գալու դեպքում խաղաղության պայմանագիրը կստորագրվի։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-27 10:00
В Армении сегодня отмечают праздник Преображения Господня — Вардавар. Это один из пяти больших праздников Армянской Апостольской церкви и один из самых любимых в народе.
-
2025-07-27 09:53
Священник отец Мхитар Алоян опубликовал публикацию под названием «От семинарских лет до католикосата: свидетельство из сердца».
-
2025-07-27 09:48
В программе «Есть вопросы» Aysor.am политический деятель Давид Шахназарян прокомментировал распространяемые сообщения о том, что Армения согласилась делегировать контроль над дорогой в Сюнике американской компании. Премьер-министр Армении не опроверг эту информацию, отметив, что не возражает против такого шага.
-
2025-07-26 14:32
Несмотря на то, что власти подавляли митинги и акции народа Арцаха угрозами и шантажом применения силы, ситуация не изменилась, заявил депутат Национального собрания Армении Тигран Абрамян.