Պետեր Ստանո. Եվրամիությունը մտադիր չէ զորավարժություններ անցկացնել Հայաստանի հետ
Եվրամիությունը մտադիր չէ զորավարժություններ անցկացնել Հայաստանի հետ: Այս մասին «Իզվեստիա»-ին ասել է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պիտեր Ստանոն։
«ԵՄ-ն չի դիտարկում Հայաստանի հետ համատեղ զորավարժություններ անցկացնելու հնարավորությունը։ ԵՄ-ն ռազմական դաշինք չէ, այն արժեքների քաղաքական և տնտեսական համայնք է»,- ասել է Ստանոն։ Բացի այդ, Եվրամիությունը չի նախատեսում հայ զինվորականներին պատրաստել ԵՄ անդամ երկրների տարածքում, պարզաբանել է նա։ Եվրամիությունը ուսումնասիրում է խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, սակայն կոնկրետ որոշումներ դեռ չկան, ասել է Ստանոն։
Չնայած այն հանգամանքին, որ որոշ փորձագետներ ակնկալում էին ակտիվ գործողություններ արևմտյան երկրների կողմից հայկական ուղղությամբ, իրականում իրավիճակը զարգանում է այլ սցենարով։ Մասնավորապես, Գերմանիան չի թաքցնում, որ Բեռլինը մտադիր չէ լրջորեն մեծացնել ռազմական համագործակցությունը Երևանի հետ։ Բունդեսթագի պաշտպանության հանձնաժողովի անդամ Յան Նոլտեն «Իզվեստիային» ասել է, որ Գերմանիայի խորհրդարանը չի դիտարկում Հայաստանին զենք մատակարարելու հնարավորությունը։
«Իշխանությունները ցանկանում են շարունակել զենքով աջակցել Ուկրաինային, և դա արդեն դժվար է ներկա իրավիճակում։ Անհասկանալի է նաև, թե ինչպես կզարգանա իրավիճակը Իսրայելում և Գազայի հատվածում։ Չեմ կարծում, որ որևէ մեկը ցանկանում է զենք մատակարարել Հայաստանին: Համենայնդեպս, դա պաշտպանության հանձնաժողովի օրակարգում չկա»,- ասել է Յան Նոլտեն։
Այժմ Գերմանիան սահմանափակվել է Հայաստանին հումանիտար և դիվանագիտական աջակցությամբ։ Այսպես, նոյեմբերի սկզբին Բեռլինը խոստացել էր 9,3 մլն եվրո հատկացնել Հայաստանում արցախցի փախստականներին օգնելու համար։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-24 12:00
Белый дом может повторить манёвр 2020 года, когда Иран обстрелял американские базы в Ираке, и ответа не было. К тому же сейчас, как и тогда, Тегеран заранее сообщил об атаке. Повышать же градус эскалации для команды Дональда Трампа очень рискованно, учитывая раскол в США. На это обратил внимание политолог Малек Дудаков.
-
2025-06-24 11:56
Редактор сайта Politik.am Борис Мурази подал в суд на жену премьер-министра Армении Анну Акопян.
-
2025-06-24 11:52
Арест Самвела Карапетяна и механизм его реализации (приказ через Facebook, сопутствуемый разнузданными постами) может иметь серьезные макропоследствия.
-
2025-06-24 11:43
На 88-м году жизни скончался народный артист Республики Армения Гуж Манукян.