ՀՀ-ում գործազրկության պաշտոնական ցուցանիշը կրկին ամենաբարձրն է ԵԱՏՄ երկրների շարքում
Եվրասիական տնտեսական միության երկրների զբաղվածության ծառայության կենտրոններում գրանցված գործազուրկների թիվը 2023 թ. հոկտեմբերի վերջին կազմել է 827,2 հազար՝ 2022 թ.–ի համեմատ կրճատվելով 11,9 տոկոսով: Տեղեկությունը հրապարակվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կայքում։
Ղազախստանում գործազուրկների ցուցանիշը կազմել է 3,0%, Ղրղզստանում՝ 2,6%, Ռուսաստանում՝ 0,6%, Բելառուսում՝ 0,1%։ ԵԱՏՄ–ում գործազուրկների թիվը կազմում է աշխատուժի 0,9%–ը՝ 2022 թ. 1%–ի դիմաց։
ՀՀ–ում զբաղվածության պետական ծառայությունում գրանցված գործազուրկների (աշխատանք փնտրող) պաշտոնական թիվը 2023 թ. հոկտեմբերի վերջին կազմել է 47 142, որը կազմում է երկրի ամբողջ աշխատուժի մոտ 3,4 տոկոսը:
Հայաստանում վերջին մեկ տարում 6,6%–ով կրճատվել է պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը, իսկ 11,4%–ով կրճատվել է աշխատանք փնտրողների թիվը:
Դա հիմնականում տեղի է ունեցել ՀՀ եկած ռելոկանտների զանգվածային ներհոսքի հաշվին։ Նրանց կողմից ստեղծված պահանջարկը ակտիվություն է մտցրել առևտրի և սպասարկման ոլորտում։ Ռեստորանային–հյուրանոցային ոլորտում զբաղվածության թիվն աճել է 24%–ով, իսկ արդյունաբերությունում՝ 10%–ով։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-19 16:41
Около 550 граждан России были эвакуированы через Армению и Азербайджан в период с 14 июня, сообщила на брифинге официальный представитель МИД РФ Мария Захарова.
-
2025-06-19 16:40
Глава мониторинговой миссии ЕС в Армении (EUMA) Маркус Риттер вновь опроверг обвинения Азербайджана в разведывательной деятельности. Слова Риттера приводит Armenpress.
-
2025-06-19 16:36
100% акций ЗАО «Электрические сети Армении» заложены в международных финансовых организациях. Согласие на данную сделку дало само Правительство Армении 27 августа 2021 года, а 1 сентября – Комиссия по регулированию общественных услуг республики. Об этом пишет Factor.am.
-
2025-06-19 16:36
Представители Международного комитета Красного Креста в июне навестили армян, удерживаемых в Азербайджане. Об этом руководитель коммуникационных программ делегации МККК в Армении Зара Аматуни сообщила Sputnik Армения.