«Փաստ». ԻՆՉՈ՞Ւ Է ՆՈՐԻՑ ԱԿՏԻՎԱՑԵԼ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԵՄԱՆ
«Փաստ» օրաթերթը գրում է. «Մամուլը ոչ մեկ անգամ տեղեկացրել է, որ Նիկոլ Փաշինյանը լրջորեն անհանգստացած է և, որպես «պահեստային» տարբերակ, մտադիր է սեփական իշխանության կյանքը երկարացնելու նպատակով գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների։ Ավելին, կան տեղեկություններ, որ ԱԺ արտահերթ ընտրությունների հարցը կարծես «միս ու արյուն» է ստանում և կարող է կյանքի կոչվել 2024 թվականի մայիս-հունիս ամիսներին:
Ի դեպ, ուշագրավ է, որ այս թեմայի հետ կապված իշխանական տարբեր Տելեգրամ ալիքներ և ֆեյսբուքյան խմբեր ինտենսիվ սոցհարցումներ են անցկացնում՝ մարդկանց տրամադրությունները ստուգելու նպատակով։ Թեպետ կա տեսակետ, որ իրականում նման «հարցումները», որոնց հիմնականում մասնակցում են «նիկոլականները», նպատակ ունեն թե՛ իրենք իրենց, թե կողմնակիցներին համոզելու, թե ՔՊ-ն դեռ վարկանիշ ունի ու կարող է լավ արդյունքներ գրանցել:
Մեր ունեցած տեղեկություններով, այս հարցում առանձնակի հետաքրքրվածություն ունի Արևմուտքը, որն ամեն ինչ անում է՝ Փաշինյանի իշխանությունը երկարացնելու համար: Ըստ այդմ, հաշվի առնելով, որ Փաշինյանի վարկանիշը երկրաչափական պրոգրեսիայով նվազում է, հնարավոր «ցուգցվանգային» իրավիճակներից խուսափելու նպատակով պահեստային տարբերակներ են մշակում, այդ թվում՝ իրենց ձեռնտու թեկնածու «մշակելու» միջոցով, ինչի պարագայում Նիկոլ Փաշինյանը կլինի «ստվերային» ղեկավար։ Շատ հետաքրքիր է, որ արտահերթի թեման առավել ակտիվացավ այն բանից հետո, երբ պարզվեց, որ Ալիևն էլ է ուզում գնալ արտահերթ նախագահական ընտրությունների:
«Սա նշանակում է, որ ինչոր մոդերատորներ գոյություն ունեն, որոնք փորձում են երկու երկրի ներքաղաքական գործընթացները վերահսկողության տակ պահել»,-«Փաստի» հետ զրույցում նման տեսակետ է հայտնել քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-22 10:34
Баку готовит военную активность вдоль границы с Ираном, сообщает телеграм канал «Канал КСИР».
-
2025-07-22 10:32
Лидер движения "Священная борьба", архиепископ Баграт Галстанян подал в суд на министра здравоохранения Анаит Аванесян, депутата от партии "Гражданский договор" Ваагна Алексаняна, а также еще пятерых общественных и политических деятелей за публичные оскорбления и клевету. Информация об этом размещена на портале судебной информации Datalex.am.
-
2025-07-22 10:31
После недавних ударов США по иранским ядерным объектам обогащение урана в Иране временно приостановлено. Об этом заявил министр иностранных дел Исламской Республики Аббас Аракчи, подчеркнув, что отказ от программы не рассматривается, поскольку она является вопросом национальной гордости. Его слова приводит ТАСС.
-
2025-07-22 10:30
Разобравшись с «карабахским вопросом» и дистанцируясь от России, Баку стремится к более активной роли на Ближнем Востоке