Последние новости

Քննարկվել է մի շարք նորահայտ օբյեկտների պատմության և մշակույթի հուշարձանների կարգավիճակ տալու հարցը

ՀՀ ԿԳՄՍ նախարարության փորձագիտական հանձնաժողովի ընթացիկ տարվա հինգերորդ նիստում քննարկվել է մի շարք նորահայտ օբյեկտների պատմության և մշակույթի հուշարձանների կարգավիճակ տալու հարցը։

ԿԳՄՍՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նորահայտ հուշարձաններից է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանում գտնվող «Հուշարձան արցախյան ազատամարտի հերոսներին» (1990-ական թթ.) հուշակոթողը։ Արագածոտնի մարզի Ավան գյուղի «Հնավայր Տիրինկատար» (պետ ցուցիչ՝ 2.12.34) հուշարձանի տարածքում գտնվող 12 վիշապաքարերը (Մթա IV-II հազ.) ստացել են հանրապետական նշանակության հուշարձանի կարգավիճակ։ Հնավայրը հայտնաբերվել է 2012 թ. և 2012-2016 թթ. ուսումնասիրվել է հայ-գերմանական համատեղ արշավախմբի կողմից:

Տեղական նշանակության հուշարձանի կարգավիճակ է տրվել Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի Փոքր թաղում գտնվող Բնակելի տանը (1860-1870-ական թթ.)։ Տեղացիների վկայությամբ այս տանը ծնվել է հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, գրող, Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության անդամ Փարամազը (Մատթեոս Սարգսյան, 1863-1915 թթ.):       

Շիրակի մարզի Մեղրաշատ գյուղի  ուղղանկյուն հատակագծով, կիսաշրջան խորանով եռանավ եկեղեցին (1906-1907 թթ.) ստացել է տեղական նշանակության հուշարձանի կարգավիճակ, իսկ նույն մարզի Ջրաձոր գյուղի քարայրների համալիրը (XVIII-XX դդ.)՝ հանրապետական նշանակության հուշարձանի կարգավիճակ։ Համալիրը բաղկացած է երեք քարե դռներ ունեցող քարայրներից:

Հանրապետական նշանակության հուշարձանի կարգավիճակ է տրվել նաև Տավուշի մարզի Դեբեդավան գյուղի բնակատեղիին (Ք.ա. VI հազ.)։ 2022 թ. հայտնաբերել է հայ-ֆրանսիական համատեղ արշավախումբը: 2022-2023 թթ. կատարվել են պեղումներ:

Քննարկվել են նաև քաղաքատեղի Էրեբունի (ԱՐԻՆ ԲԵՐԴ) (մ.թ.ա. VIII-III դդ., պետ ցուցիչ՝ 1.5.19 Հ), Արագածոտնի մարզի Ավան գյուղի Հնավայր Տիրինկատար (մ.թ.ա. VI հազ. վերջ - II հազ. սկիզբ, մ.թ.ա. II հազ. վերջ, մ. թ. IX-XVIII դդ., պետ. ցուցիչ՝ 212.34), Գեղարքունիքի մարզի Բերդկունք գյուղի ամրոց «Սպիտակ բերդ» (մ.թ.ա. 2-1-ին հազ.-մ.թ. 10-րդ դ., պետ ցուցիչ՝ 4.20.1), Հայրավանք գյուղի բնակատեղի, մ.թ.ա. 2-1-ին հազ., վանական համալիր Հայրավանք, 9-13-րդ դդ., (պետ ցուցիչ՝ 4.59.1, 4.59.1.1), Կոտայքի մարզի Թեղենիք գյուղի «Ամրոց Թղիթ» (Ք.ա. 13-9-րդ դդ., միջնադար, պետ ցուցիչ՝ 6.32.1) և ևս 33 այլ հուշարձանների պահպանական գոտիների նախագծերը:

Նախագծերի մի մասը հանձնաժողովի առաջարկների և դիտողությունների հիման վրա ուղարկվել է լրամշակման։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • Одна из немногих реально суверенных стран. Когда падёт «гнилой режим Ирана»
    2025-06-19 10:11

    Иран – это гигант на глиняных ногах, и скоро власть аятолл рухнет под ударами Израиля! Да и вообще Исламская Республика похожа на поздний СССР – двоемыслие, показуха, ненависть к управленческой элите, коррупция, и за красивым фасадом скрывается гнилое нутро разочаровавшегося в исламском правлении общества.

  • Можно ли национализировать "Электросети Армении", и зачем это нужно Пашиняну?
    2025-06-19 09:50

    В связи с заявлением премьер-министра Армении Никола Пашиняна о необходимости национализировать "Электросети Армении", отраслевые ведомства (в первую очередь – министерство территориального управления и инфраструктур) пока не дают комментариев о том, какие возможности для этого предусмотрены в законодательстве. Поэтому Sputnik Армения попытался ознакомиться с ними самостоятельно.

  • АРЕСТ САМВЕЛА КАРАПЕТЯНА: ПАШИНЯН И ГРЗО ПЕРЕДАЮТ «ЭСА» ТУРЦИИ
    2025-06-19 09:46

    20 июня премьер-министр Армении Никол Пашинян отправляется с заранее анонсированным визитом в Анкару. В повестке дня переговоров с Реджепом Эрдоганом – вопросы нормализации двусторонних отношений в увязке с подписанием мирного соглашения между Ереваном и Баку. Об этом в своей статье на сайте Фонда стратегической культуры пишет российский политолог Андрей АРЕШЕВ. 

  • Удар по АЭС в Иране вызовет больше загрязнения, чем взрыв ядерной бомбы - МАГАТЭ
    2025-06-19 09:23

    Удар по иранской АЭС "Бушер" может привести к серьезному радиоактивному загрязнению, превышающему последствия ядерного взрыва, однако сам реактор взорваться не может. Об этом сообщил РИА Новости заместитель гендиректора МАГАТЭ Михаил Чудаков на полях Петербургского международного экономического форума.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ