Փոխնախարար․ Շուրջ 5000-ից ավելի արցախցի դիմել է կենսաթոշակի համար
Երեկվանից Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն ընդունում է ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացիների կենսաթոշակների նշանակման դիմումները: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 12-ին, Կառավարության «Հումանիտար կենտրոնում» մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանը:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը նշեց, որ նրանք նախ պետք է Հայաստանում հաշվառվեն. «Հնչում են դժգոհություններ հերթերի հետ կապված: Ես իրենց պետք է խորհուրդ տամ՝ հաշվառվելու համար չդիմել առցանց եղանակով: ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար գործում է առանձին ռեժիմ, անհրաժեշտություն չկ առցանց հերթագրվել, կարող են ուղղակի ներկայանալ տեղամասային անձնագրային բաժանմունք, որտեղ ավելի անգացված ընթացակարգով իրենց հաշվառումները կիրականացնեն: Ի դեպ, նրանք աշխատում են նաև շաբաթ օրերին:
Հաշվառվելուց հետո, մենք երեկվանից գործարկել ենք առցանց դիմումների հարթակը, որի միջոցով հնարավոր կլինի ներկայացնել կենսաթոշակի նշանակման դիմումները: Արդեն 5000-ից ավելի դիմում ենք ընդունել: Այսօր առավոտվա տվյալներով բավարարվել է 2118 անձի մասով դիմումները: Նրանց կենսաթոշակների վճարումներն առաջիկա օրերին տեղի կունենան: Վճարումները լինելու են հոկտեմբերի 1-ից սկսած, դեկտեմբերը ներառյալ: Շուրջ 2800 դիմում մերժվել է»,-ասաց փոխնախարարը:
Անդրադառնալով մերժման պատճառներին, նա ասաց. «25 հոգու դեպքում շահառուն չի հանդիսացել թոշակառու: 34-ի դեպքում ԼՂ կենսաթոշակային բազայում կենսաթոշակի վճարումը դադարեցված է եղել, այս դեպքում գործընթացը պետք է վերսկսվի ՀՀ-ի համար գործող ընթացակարգով: 117 հոգի կրկնակի դիմում է ներկայացրել, 217 հոգու դեպքում կենսաթոշակային տվյալների բազայում առկա չէ կենսաթոշակի էլեկտրոնային գործը: 556 հոգի չի հանդիսանում ժամանակավոր պաշտպանություն ունեցող անձ և 875 հոգու դեպքում դիմողի տվյալները չեն հայտնաբերվել բնակչության պետական ռեգիստրում: Իսկ ամենաշատ մերժումները ՀՀ բնակության հասցեում հաշվառում չունենալու հիմքով է»,-ասաց փոխնախարարը:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-24 13:27
Евразийский банк развития (ЕАБР) прогнозирует для Армении рост ВВП в ближайшие годы. Согласно макроэкономическому прогнозу банка, в 2025 году экономика страны вырастет на 5,5%, в 2026 году — на 5,3%, а в 2027 году — на 5,0%.
-
2025-06-24 13:26
Премьер-министр Армении Никол Пашинян объявил о готовности "плана по огосударствлению" "Электрических сетей Армении" (ЭСА).
-
2025-06-24 13:23
Турецкие силовики задержали во вторник 158 военных, подозреваемых в связях с организацией ныне покойного проповедника Фетхуллаха Гюлена (FETÖ, признана террористической и запрещена в Турции). Об этом сообщает газета Milliyet.
-
2025-06-24 13:21
Сегодня Комитет по присуждению Государственной премии Республики Армения за всемирный вклад в развитие высоких технологий объявил имя 16-го лауреата. Обладателем премии стал генеральный директор и председатель совета директоров компании «Analog Devices Inc.» (ADI) Винсент Рош.