Последние новости

Մհեր Գրիգորյան․ Մենք աշխատելու ենք բացառապես տոպոգրաֆիկ, պրոֆեսիոնալ քարտեզներով

«Խաղաղության խաչմերուկ» ծրագրի նախագծում կան ենթակառուցվածքներ, որոնք արդեն մշակված են և իրականացման փուլում են, ինչպիսին է, օրինակ, «Հյուսիս-հարավ» ճանապարհը: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 15-ին, Հայ–ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակներում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

«Մնացած մասերով դեռևս լրացուցիչ հետազոտությունների կարիք ունենք, որպեսզի ունենաք վերջնական ծրագրի արժեքը: Բայց կարող եմ ասել, որ հարավային Հորադիզ-Երասխ երկաթուղու ինդիկատիվ արժեքը մենք դեռևս մեկ տարի առաջ ստացել ենք կարծիք, և դա կազմում էր շուրջ 230 մլն դոլարին համարժեք դրամ՝ ամբողջական վերականգնելը»,-ասաց նա:

Հարցին,թ ե ո՞ր քարտեզներով է իրականացվելու սահմանազատումը, փոխվարչապետը պատասխանեց. «Մենք բազմիցս հայտարարել ենք, որ մեզ համար որպես մեկնարկային քարտեզ ընդունում ենք 1975-1990 թվականների ամենաթարմ քարտեզները. «Մենք աշխատելու ենք բացառապես տոպոգրաֆիկ, պրոֆեսիոնալ քարտեզներով և նաև պետք է աշխատենք բացառապես փաստաթղթերով, որոնք ունեն իրավական նշանակություն»:

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ