Տոլստոյ․ 2500 ՀԿ-ներ համոզել են Հայաստանին, որ այն կարող է ապրել առանց Ռուսաստանի
Պետդումայի փոխխոսնակ Պյոտր Տոլստոյը զգուշացրել է Հայաստանին Ռուսաստանից հեռացնելու վնասակարության մասին։
«2500 հասարակական կազմակերպություններ Ամերիկյան դեսպանատնից՝ ԱՄՆ-ի ամենամեծ առաքելությունը նախկին ԽՍՀՄ տարածքում, դրամաշնորհներ, գումարներ և հայ երիտասարդության, հայ հասարակության մեջ սերմանում են, որ Հայաստանը կարող է ապրել առանց Ռուսաստանի»,- բացման ժամանակ ասել է Տոլստոյը՝ «Ռուսաստան-Հայաստան» առաջին հանրային ֆորումի ժամանակ՝ խոսելով Հայաստանին Ռուսաստանի Դաշնությունից հեռացնելու արդյունքների մասին, հայտնում է РИА Новости-ն։
Խորհրդարանականը կոչ արեց Հայաստանին չկրկնել հետխորհրդային երկրների սխալները, որոնք փորձում էին Ռուսաստանից ստանալ այն ամենը, ինչ կարող էին ստանալ, և միաժամանակ՝ այդ ամենը ստանալ Եվրոպայից։
«Երբ Ղարաբաղում ընթանում էր վերջին պատերազմը, իմ աշխատասենյակում բառացիորեն ամեն շաբաթ Հայաստանի խորհրդարանի պատգամավորներ էին լինում, ովքեր ասում էին. «Խնդրում եմ զանգեք, ասեք, մի բան արեք, հայտնեք Ռուսաստանի նախագահին, դադարեցրեք պատերազմը։ Մեր տղաները մահանում են, (նրանց - խմբ.) դագաղներով բերում են ճակատից»։Իսկ այսօր այս պատգամավորներն այլևս չկան՝ ընդհանրապես, ոչ ոք։ Հիշեցնեմ, որ այն ժամանակ հենց (ՌԴ նախագահ Վլադիմիր) Պուտինն էր, որ դադարեցրեց արյունալի պատերազմը »,- ընդգծեց Պետդումայի փոխխոսնակը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-24 11:41
Глава ГК "Ташир" Самвел Карапетян сделал пятое с момента ареста заявление из тюрьмы — оно касается внутриполитической ситуации. Его заявление распространил Совет по защите бизнесмена.
-
2025-06-24 11:41
Перемирие между Израилем и Ираном вступило в силу, написал президент США Дональд Трамп в своей социальной сети Truth Social.
-
2025-06-24 09:57
Премьер-министр Армении Никол Пашинян пытается натравить на бизнесмена Самвела Карапетяна всех недовольных экономическим положением страны. Об этом заявил в интервью РИА Новости первый зампред комитета Госдумы по делам СНГ Константин Затулин.
-
2025-06-24 09:32
Удары по ядерным объектам Ирана не несут радиационной угрозы для Армении на данном этапе. Опасен сам прецедент, сказал Sputnik Армения эксперт по вопросам энергетики Ара Марджанян.