Մհեր Գրիգորյան․ Ադրբեջանի հետ սահմանազատումը բարդ գործընթաց է, կարող է տարիներ տևել
Աշխատակարգը նկարագրում է, թե ինչպես են երկրների հանձնաժողովները աշխատանքային նիստեր և հանդիպումներ կազմակերպելու: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 15-ին, Հայ–ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակներում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով սահմանազատման հանձնաժողովների գործունեության աշխատակարգին, որը հաստատվեց երեկ:
«Դուք գիտեք, որ մենք ունենք սահմանազատման հանձնաժողով, և ադրբեջանական կողմն ունի նման հանձնաժողով: Մեր աշխատանքների տրամաբանությունն այն է, որ տեղի է ունենում հանձնաժողովների հանդիպում: Մենք ճիշտ համարեցինք, որ կանոնակարգենք այդ աշխատանքի ընթացքը, մասնավորապես, երբ ենք հանդիպում, որտեղ ենք հանդիպում, ոնց ենք կազմում արձանագրությունը, ինչ լեզվով ենք խոսում և այլն: Խոսելու ենք անգլերեն կամ ռուսերեն, երկուսն էլ հնարավոր է»:
Դիտարկմանը, որ աշխատակարգում նշվել է, որ հանդիպում կարող են ունենալ նաև երրորդ երկրում, փոխվարչապետը հիշեցրեց, որ նման բան արդեն եղել է. «Մի հանդիպում ունեցել ենք Բրյուսելում, մեկ անգամ էլ Մոսկվայում»:
Մհեր Գրիգորյանի խոսքով, սահմանազատման, նաև սահմանագծման գործընթացը բավականին երկար կտևի, որովհետև դա բավականին բարդ գործընթաց է. «Չեմ կարող բացառել, որ դա տարիների աշխատանք է: Մենք աշխատանքն այսպես ենք պատկերացնում. Հանձնաժողովների հանդիպումների ժամանակ կողմերից ամեն մեկը իր կողմից ներկայացնում է քարտեզ կամ քարտեզի հատված, իրավական փաստաթղթեր, որոնք նկարագրություն ունեն, կամ որևէ կարգավորում ունեն սահմանի, և սկսվում է քննարկում, մտքերի փոխանակում այդ փաստաթղթի և այդ տոպոգրաֆիկ քարտեզի վերաբերյալ: Բնականաբար, դա պետք է արվի հատված առ հատված»,-ասաց փոխվարչապետը:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-24 11:41
Глава ГК "Ташир" Самвел Карапетян сделал пятое с момента ареста заявление из тюрьмы — оно касается внутриполитической ситуации. Его заявление распространил Совет по защите бизнесмена.
-
2025-06-24 11:41
Перемирие между Израилем и Ираном вступило в силу, написал президент США Дональд Трамп в своей социальной сети Truth Social.
-
2025-06-24 09:57
Премьер-министр Армении Никол Пашинян пытается натравить на бизнесмена Самвела Карапетяна всех недовольных экономическим положением страны. Об этом заявил в интервью РИА Новости первый зампред комитета Госдумы по делам СНГ Константин Затулин.
-
2025-06-24 09:32
Удары по ядерным объектам Ирана не несут радиационной угрозы для Армении на данном этапе. Опасен сам прецедент, сказал Sputnik Армения эксперт по вопросам энергетики Ара Марджанян.