Последние новости

ՀՀ-ում արտադրված կաթնամթերքը ո՞ր դեպքում հնարավոր կլինի կրկին արտահանել ՌԴ

ՀՀ–ում արտադրված կաթնամթերքը պետք է համապատասխանի ԵԱՏՄ օրենսդրությամբ սահմանված պահանջներին։ Այս մասին ասել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Հայրապետյանը Հայաստանի կաթնամթերք արտադրող և արտահանող ընկերությունների ներկայացուցիչների հետ զրույցում։

Ինչպես հայտնում է ՍԱՏՄ մամուլի ծառայությունը, նա տնտեսվարվողներին ներկայացրել է ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության (Ռոսսելխոզնադզոր) ղեկավարի Սերգեյ Դանկվերտի վերջին հանդիպման ընթացքում քննարկման արդյունքները։

Նշվում է, որ Դանկվերտի հետ քննարկվել են Հայաստանում կաթնամթերք արտադրող ձեռնարկությունների արտադրանքի մատակարարումները Ռուսաստան վերսկսելու խնդիրը։ Ձեռք է բերվել համատեղ վերահսկողական միջոցառումներ անցկացնելու մասին պայմանավորվածություն։

«Արմեն Հայրապետյանը տնտեսվարողներին հիշեցրել է ռուսական կողմի պահանջը՝ ՌԴ արտահանվող կաթնամթերքի հումքը պետք է լինի բացառապես հայկական, ու հորդորել է հստակ գնահատել իրենց արտադրություններում առկա ռիսկերը, վերացնել դրանք, արտադրական ամբողջ գործընթացը համապատասխանեցնել ԵԱՏՄ օրենսդրությամբ և տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին, ներդնել Վտանգի վերլուծության և հսկման կրիտիկական կետերի համակարգը (HACCP)»,–նշված է հաղորդագրության մեջ։

Հայրապետյանը վստահեցրել է, որ տեսչական մարմնի մասնագետները պատրաստ են համապատասխան մասնագիտական աջակցություն տրամադրել առկա խնդիրները արագ լուծելու համար:

«Միայն արտադրությունների վստահորեն պատրաստ լինելուց հետո ՌԴ համապատասխան գերատեսչության հետ կհստակեցվեն վերահսկողություն իրականացնելու ժամկետները»,- նշել է ՍԱՏՄ ղեկավարը:

Կաթնամթերք արտադրողներն իրենց հերթին արձանագրել են, որ այսպիսի հանդիպումներն արդյունավետ ձևաչափ են առաջացած խնդիրների մասին բարձրաձայնելու և դրանց շուրջ պարզաբանումներ ստանալու համար:

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ