Թամազյան․ Համայնքի կառավարումն բռնի զավթած վարչակազմը շարունակում է մեր թիմի մասին կեղծ լուրերի տարածումը
Համայնքի կառավարումն ապօրինաբար և բռնի զավթած վարչակազմը տարբեր խողովակներով շարունակում է մեր թիմի գործունեության մասին կեղծ լուրերի տարածումը: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Ալավերդունախկին համայնքապետ Արկադի Թամազյանը:
«Ալավերդի համայնքի սիրելի՛ բնակիչներ,
Համայնքի կառավարումն ապօրինաբար և բռնի զավթած վարչակազմը տարբեր խողովակներով շարունակում է մեր թիմի գործունեության մասին կեղծ լուրերի տարածումը։
Այս օրերին էլ մասնավոր ԶԼՄ-ների կողմից շահարկվում է այն ստահոդ տեղեկությունը, ըստ որի «Ապրելու» հիմնադրամի կողմից ձեռք բերված և համայնքին տրամադրված միկրոավտոբուսները հետ են վերցվել ու տեղափոխվել են համայնքից։
Օգոստոսի 2-ին միկրոավտոբուսները վնասվել էին տեղացած ուժեղ կարկուտից և հիմնադրամի ֆինանսական միջոցներով այս պահին շարունակվում է դրանց վերանորոգումը։ Արտերկրից ներմուծվող գործարանային պահեստամասերի հանգամանքով պայմանավորված՝ վերանորոգումը պահանջում է որոշակի ժամանակ։
Կարևորելով բնակիչների շահը՝ վստահեցնում ենք՝ վերանորոգումից հետո մենք պատրաստ ենք պայմանագիր կնքել համայնքի հետ և միկրոավտոբուսները հանձնել Ալավերդի համայնքին՝ ներհամայնքային տրանսպորտային ցանցում օգտագործելու պայմանով։
Անկախ ամենից բացառում եմ, որ բնակիչները տուժեն որոշ պատեհապաշտների կամայական ցանկությունների պատճառով։ Միկրոավտոբուսների ձեռքբերումն իրականացվել է Ալավերդու ներհամայնքային տրանսպորտային ցանցի արդիականացման նպատակով, և, իհարկե, այն պետք է ծառայի մեր բնակչին։
Շնորհակալ եմ վստահության համար»,- գրել է Թամազյանը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-19 13:10
Спикер Палаты представителей Республики Кипр Анита Димитриу считает, что в 2025 году подобные проявления азербайджанской стороны, как фиктивный суд над армянскими заключенными, совершенно неприемлемы.
-
2025-05-19 13:08
Бывший государственный министр Арцаха Артак Бегларян сообщил, что в сотрудничестве с омбудсменом Республики Арцах Гегамом Степаняном и Союзом «Арцах» ведётся сбор данных о жилых домах и квартирах, разрушенных или присвоенных (фактически занятых другими лицами) властями Азербайджана на оккупированных территориях Арцаха. Сбор данных осуществляется в целях подготовки к международным правовым процессам.
-
2025-05-19 13:03
Я не в курсе подобных переговоров, впервые слышу об этом. Об этом заявил в интервью ряду СМИ второй президент Республики Армения Роберт Кочарян, касаясь того, что, согласно разоблачениям WikiLeaks, зять Сержа Саргсяна во время встречи с послом США заверил, что газопровод Иран-Армения не станет транзитным.
-
2025-05-19 12:58
Министр иностранных дел России Сергей Лавров 21 мая с официальным визитом прибудет в Армению.