Последние новости

2022-ին Հայաստանից ապաստան է խնդրել 950 անձ. քանի՞սն են ՌԴ քաղաքացի

Հայաստանի Հանրապետությունից 2022 թվականին ապաստան է հայցել 950 անձ։ Տեղեկությունը հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը` հղում անելով ՀՀ վիճակագրական կոմիտեին։

«ՀՀ-ից ապաստան հայցողների մեծ մասը Ուկրաինայից են՝ 472 անձ, 199-ը` Իրաքից, 101-ը` Իրանից։ Իսկ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներից միայն 18–ն են դիմել ՀՀ ապաստան հայցելու նպատակով»,– գրում է թերթը։

Պարբերականը նշում է նաև, որ Հայաստանում կացության կարգավիճակ է ստացել 6 հազար 106 օտարերկրացի։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Արցախից բռնի տեղահանված քաղաքացիներն էլ ՀՀ-ում Ֆրանսիայի, Ռուսաստանի և այլ դեսպանատներ են դիմել ու ապաստան հայցել։

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ