Սերգեյ ՄԱՐԿԵԴՈՆՈՎ. ԻՍԿ Ո՞Վ ԱՍԱՑ, ՈՐ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑՈՒՄ ՄԻՇՏ ԼՈՅԱԼ Է ԼԻՆԵԼՈՒ ՄՈՍԿՎԱՅԻՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Սա առաջին դեպքը չէ, երբ ռուս-հայկական հարաբերություններն ամրության փորձության են ենթարկվում։ Այս մասին «Ուժ գործոն» հաղորդաշարի եթերում News.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՌԴ ԱԳՆ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի Միջազգային հետազոտությունների ինստիտուտի Եվրատլանտյան անվտանգության կենտրոնի առաջատար գիտաշխատող Սերգեյ Մարկեդոնովը։
«Կարելի է հիշել 1920-1921 թվականների պատմությունը, այն ժամանակ հարաբերությունները ոչ թե ավարտվեցին, այլ երկարեցին: Կարելի է հիշել Խորհրդային Միության վերջին տարիների պատմությունը, ղարաբաղյան փորձությունը, արտակարգ դրություն մտցնելը և շատ ավելին, որոնք ձևավորեցին ռուս-հայկական բավականին բարդ հարաբերությունները։ Սակայն դրանք ոչ թե ավարտվեցին, այլ ստացան նոր տեսք՝ մեծ համաձայնագրի տեսքով։
Հիմա նույնն ենք տեսնում, կողմերը պատրաստ չեն վճռական խզման։ Ո՛չ մեկը, ո՛չ մյուսը չեն ցանկանում մակարդակը բարձրացնել։ Սա ճիշտ է, որովհետև եթե խզեն, դրա դիմաց ի՞նչ կլինի»,- նկատեց փորձագետը։
Նա համոզված է, որ Ռուսաստանին Հայաստանը պետք է, այն կարևոր դարպաս է դեպի Իրան, կարևոր դարպաս դեպի Մերձավոր Արևելք և այլն։ Եվրասիական մեծ նախագծի համատեքստում, որը Մոսկվան առաջ է տանում, Հայաստանը կարևոր է:
«Ո՞վ ասաց, որ Ադրբեջանը միշտ ռուսամետ է լինելու և լոյալ է լինելու Մոսկվային Ղարաբաղի հարցում։ Բաքուն պարզապես կարծում է, որ Մոսկվան վերջապես ճիշտ դիրքորոշում է որդեգրել։
Հայաստանի մասով նույնպես հարց է առաջանում՝ ֆրանսիական զենքը կօգնի՞ վերադարձնել Ղարաբաղը կամ Արևմուտքը կարո՞ղ է որոշակի երաշխիքներ տալ։ Արևմուտքը ցույց տվեց, որ այնքան էլ պատրաստ չէ ընտրություն կատարել, և չի էլ անելու այս ընտրությունը։
Եթե հույս կար, որ Մոսկվան Արևմուտքի հետ կոնֆլիկտի պատճառով ավելի շատ կշրջվի դեպի Թուրքիա և Ադրբեջան, ուստի Արևմուտքը միշտ կանցնի Հայաստանի կողմը, ապա դա նույնպես չի լինի։
Հավանաբար, ռուս-հայկական հարաբերությունները նախկինի պես չեն լինի, հավանաբար այդ մակարդակի ուռճացված սպասումները չեն լինի, խորհրդային իներցիա չի լինի։ Դրանք ավելի պրագմատիկ կլինեն, բայց կլինեն»,- ընդգծել է Մարկեդոնովը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-19 14:10
Официальный представитель Кремля Дмитрий Песков подтвердил, что телефонный разговор между президентом России Владимиром Путиным и президентом США Дональдом Трампом состоится в 17:00 по московскому времени, передает ТАСС.
-
2025-05-19 14:05
Председатель Национального собрания Армении Ален Симонян опроверг слухи о якобы ведущихся обсуждениях по поводу вывода 102-й российской военной базы с территории страны.
-
2025-05-19 14:03
Второй президент Армении Роберт Кочарян впервые сообщил о звонке третьему президенту Сержу Саргсяну во время "бархатной революции" 2018 года, в результате которой Никол Пашинян пришел к власти.
-
2025-05-19 14:00
Жизнь турецкого фотографа армянского происхождения Ара Гюлера переносится на большой экран и будет представлена на Каннском кинофестивале 2025 в разделе «Marche du Film» (78-й Каннский международный кинофестиваль проходит в городе Канны во Франции с 13 по 24 мая 2025 года, – AT), сообщают турецкие СМИ.