Հնդկական Akash զենիթահրթիռային համակարգի մատակարարումները Հայաստան կսկսվեն մի քանի ամսից
Ակնկալվում է, որ հնդկական Akash զենիթահրթիռային համակարգի մատակարարումները Հայաստան կսկսվեն մի քանի ամսից, հայտնում է հնդկական ANI լրատվամիջոցը՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարության աղբյուրին։
«Սպասվում է, որ Հայաստան մատակարարումները կսկսվեն մի քանի ամսից։ Միևնույն ժամանակ, շատ երկրներ, այդ թվում՝ Բրազիլիան, Եգիպտոսը և Ֆիլիպինները, հետաքրքրություն են ցուցաբերել Akash հրթիռային համակարգի նկատմամբ»,- հնդկական լրատվամիջոցներին ասել է աղբյուրը։
Ավելի վաղ EurAsianTimes պորտալը հայտնել էր, որ Հայաստանը կարող է Հնդկաստանից գնել Akash փոքր հեռահարության զենիթահրթիռային համակարգեր՝ խոցելի տարածքներն ու կետերը օդային հարձակումներից պաշտպանելու համար։
Համալիրը կարող է միաժամանակ մի քանի թիրախներ խոցել խմբային կամ ինքնավար ռեժիմով։ Այն ունի ներկառուցված էլեկտրոնային հակաքայլերի (ECCM) հնարավորություններ: Զենքի ամբողջ համակարգը տեղակայված է շարժական հարթակներում։
Այն կարող է արդյունավետորեն խոցել ուղղաթիռները, կործանիչները և անօդաչու թռչող սարքերը, որոնք թռչում են 4–25 կիլոմետր շառավղով։ Համալիրը լիովին ավտոմատ է և արագ հայտնաբերում է թիրախները և ոչնչացնում դրանք:
Այն բարձր դիմացկունություն ունի ակտիվ և պասիվ միջամտությունների նկատմամբ: Այն կարող է արագ փոխադրվել և նաև արագ տեղակայվել:
Շնորհիվ բազմաթիվ թիրախներ ներգրավելու և մանևրող թիրախներ ոչնչացնելու ունակությամբ, ինչպիսիք են անօդաչու թռչող սարքերը (ԱԹՍ), թևավոր հրթիռները և ուղղաթիռներից արձակվող հրթիռները, Akash-ն իդեալական կերպով համապատասխանում է Բաքվի մարտական անօդաչու սարքերի դեմ պայքարելու՝ Երևանի կարիքներին:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-21 13:25
Во время встречи премьер-министра Армении Никола Пашиняна с представителями армянской общины в Турции выступила Делал Динк – дочь убитого главного редактора турецко-армянской еженедельной газеты «Акос» Гранта Динка.
-
2025-06-21 13:23
По сути, мы с Турцией начали отношения с нулевой точки, по сути, это возможность установить новые отношения, и это исходит из интересов наших стран. Об этом на встрече с армянской общиной Турции до встречи с Эрдоганом заявил премьер-министр Армении Никол Пашинян.
-
2025-06-21 13:20
К сожалению, и геноцид в Газе, и конфликт в Иране стремительно приближаются к точке невозврата. Об этом заявил президент Турции Эрдоган, передают местные СМИ.
-
2025-06-21 13:16
Для Армении крайне важно повышать степень своего участия в таких мероприятиях, как Петербургский международный экономический форум, заявил предприниматель, лидер партии "Процветающая Армения" Гагик Царукян в интервью Sputnik.