Ձկնորս․ Ոնց Ալիևը Ղարաբաղում մարդկանց սովամահ արեց, ընենց էլ Փաշինյանը Սևանում է անում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ուզում են ժողովրդին խեղդեն, սովամահ անեն. Ոնց Ղարաբաղը տվին, տենց էլ Սևանը տան: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 20-ին, Գավառից դուրս եկող ճանապարհին ձկնորսների բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց նորատուսցի ձկնորսներից մեկը: Նրանք բողոքում են ձկնորսության արգելքի դեմ:
«Ուզում են Սևանի ափին գտնվող ժողովրդին սովամահ անելով հանեն դուրս: Ոնց Ալիևն արեց Ղարաբաղում, Փաշինյանն էլ Սևանում է անում, որ հանգիստ տա Ալիևին: Ալիևն էլ էնտեղ ուրախանում է: Մինչև հիմա Ալիևը մեր գյուղից վախենում էր, հիմա 100 տոկոս գալու է: Եթե մենք դուրս եկանք, Ալիևը գալու է»,-ասաց նա:
Հարցին՝ Ալիևն ի՞նչ գործ ունի ձկնագողության հետ, նորատուսցին պատասխանեց. «Մենք ձկնագող չենք, մենք ձկնորսներ ենք»:
Մեկ այլ ձկնորս էլ ասաց. «Հարկեր էլ ենք տալիս, լիցենզիա էլ ենք հանում: Մեկ կգ-ի համար վճարում ենք 128 դրամ, մտնում ենք ծով: Ո՞վ է տեսել երկու ամսով արգելեն ձկնորսությունը: Դու նախ քո ժողովրդին ապահովի աշխատանքով»:
Հիշեցնենք, որ ըստ ՔԿ-ի՝ Նորատուսի մոտ ձկնորսները դիմակներով լճի վրա ծեծել են պարեկներին, նրանց ուղղությամբ նետել են բենզինով շշեր և փայտեր։
ՔԿ-ի հաղորդագրության համաձայն՝ Գեղարքունիքում ձկնորսների խուլիգանության, պաշտոնյաների պարտականություններին բռնության կիրառմամբ միջամտելու համար ձերբակալվել է 26 անձ։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-25 12:32
Сотрудники СНБ Армении во время обысков у архиепископа Баграта Галстаняна вынесли из дома несколько пакетов и ящиков, предположительно, с вещдоками. Спустя некоторое время из дома вывели самого Галстаняна.
-
2025-06-25 12:22
Обыск в доме архиепископа Баграта все еще продолжается, но в какой-то момент он вышел на балкон, и когда журналисты издалека попросили объяснить, что происходит, он ответил с иронией: «Терроризмом, оказывается, занимались».
-
2025-06-25 12:18
Служба национальной безопасности Армении также подвергла приводу депутата Национального собрания Республики Арцах Давида Галстяна.
-
2025-06-25 12:16
В Армении продолжаются масштабные обыски и задержания оппозиционных активистов.