Последние новости

Բաքուն նշել Է Վաշինգտոնում Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի քննարկման պայմանները

Վաշինգտոնը պետք է փոխի իր դիրքորոշումը Բաքվի նկատմամբ, որպեսզի ԱՄՆը կարողանա միջնորդի դեր խաղալ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցություններում: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը:

Նրա խոսքով՝ ամերիկյան կողմի մոտեցումը, որն ավելի վաղ հնչեցրել էր ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ ' Բրայենը (Վաշինգտոնը դատապարտել է 2023 թվականի սեպտեմբերին Ղարաբաղում Բաքվի գործողությունները) «հավասարակշռված չի եղե»։ «Դա միակողմանի մոտեցում էր, որն անհանգստություն էր առաջացրել Ադրբեջանում», - կարծում է Ալիևի օգնականը:

Հաջիևը նշել է, որ Ազատության աջակցության ակտի 907 ուղղումը շարունակում է հիասթափություն առաջացնել Բաքվում՝ այն անվանելով «անհասկանալի» և «ԱՄՆ Կոնգրեսի պատմության մեջ ամենաանարդար լրամշակումներից մեկը»։

«Ադրբեջանը ոչ մի օտարերկրյա օգնության կամ աջակցության կարիք չունի։ Ադրբեջանն ինքնաբավ երկիր է, բայց այստեղ շատ կարևոր է հոգեբանական և քաղաքական հանգամանքը, քանի որ Ադրբեջանի նկատմամբ նման վերաբերմունքն անարդար է»,- հայտարարել է նա։

Այդ կետը, ինչպես հավելել է Ալիևի օգնականը, բարդացնում է Վաշինգտոնի հետ աշխատանքը Հայաստանի հետ ցանկացած խաղաղ համաձայնագրի շուրջ: «Մենք ակնկալում ենք, որ ԱՄՆ գործադիր իշխանության կողմից կարող է այլ վերաբերմունք լինել, հենց լինի՝ կարող ենք շարունակել քննարկումները Վաշինգտոնում»,- ասել է նա։

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ