Последние новости

ՌԴ ժուռնալիստների միությունն արձագանքել է Sputnik Արմենիայի հեռարձակման կասեցմանը

Sputnik Արմենիա ռադիոկայանի հեռարձակումը 30 օրով կասեցնելը խոսքի ազատության սահմանափակում է։ Ռուսաստանի ժուռնալիստների միության նախագահ Վլադիմիր Սոլովյովն այսպես է մեկնաբանել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի որոշումը։

«Կարող եմ ասել, որ ոչ վաղ անցյալում՝ մեկ ամիս առաջ, Հայաստանում էի։ Մենք լրագրողական համաժողով անցկացրինք։ Գիտեմ մարդկանց տրամադրությունը։ Եվ հասկանում եմ, որ Հայաստանում շատերը գիտեն ռուսերեն, և նրանց համար ռուսական ալիքների հեռարձակումը տեղեկատվական հոսքի մի մասն է, նրանք սովոր են տեղեկատվություն ստանալ և հետևել ռուսական լրատվամիջոցներին։ Եվ, իհարկե, նրանց համար դա կլինի խոսքի ազատության և տեղեկատվության տարածման ազատության խախտում»,- նշել է Սոլովյովը։

Նա հիշեցրել է, որ հայ և ռուս հասարակություններն ունեն բարեկամական, գործընկերային ամուր կապեր։ Երկու ժողովուրդներին միավորում են նաև մշակութային կապերը, ոմանց՝ ազգակցական։

«Այդ պատճառով, իհարկե, չարժեր այսկերպ խզել հեռարձակումն ու կապը»,- եզրափակել միության նախագահը։

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ